Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ ստացել է 2025թ. «Անշարժ գույքի ոլորտի լավագույն բանկը Հայաստանում» մրցանակը՝ միջազգային հեղինակավոր ֆինանսական պարբերականի կողմից։ Այս ճանաչումը բանկի կողմից ներդրված նորարարական լուծումների և հիփոթեքային վարկավորման հասանելիության ընդլայնման արդյունքն է։
Համաձայն պարբերականի գնահատականի՝ Ամերիաբանկը յոթերորդ տարին անընդմեջ պահպանում է Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարի դիրքը՝ զբաղեցնելով շուկայի շուրջ 23% մասնաբաժին (դրությամբ 2025թ. սեպտեմբերի 30-ի)։
Հաջողության հիմնական գործոններից մեկը համարվում է MyHome անշարժ գույքի էկոհամակարգի շարունակական զարգացումը։ Այս հարթակը, որն արդեն իսկ առաջնային շուկայում ամբողջությամբ թվային հիփոթեք տրամադրելու միակ բանկն է, 2024թ. տարեվերջին ընդլայնեց իր հնարավորությունները՝ առաջարկելով հիփոթեքային վարկերի առցանց հաստատումը նաև երկրորդային շուկայի համար։ Այս նորարարության շնորհիվ, որը նախկինում տևում էր մինչև 10 աշխատանքային օր, գործընթացը կրճատվել է մինչև րոպեներ՝ զգալիորեն արագացնելով անշարժ գույքի գործարքները։
MyHome հարթակը դարձել է ոչ միայն հիփոթեքի տրամադրման, այլև լիարժեք էկոհամակարգ՝ անշարժ գույքի հետ կապված բազմաթիվ ծառայություններ մատուցող հարթակ։ Վերջին տարվա ընթացքում հարթակի օգտատերերի թիվն աճել է 42%-ով, իսկ ամսական ակտիվ օգտատերերի քանակը եռապատկվել է։ Բացի այդ, հարթակում հնարավորություն են ստացել ներկայացնել իրենց անշարժ գույքը նաև անհատ վաճառողները։ Այսպիսով, հարթակում ներկայացված է ավելի քան 6000 անշարժ գույք՝ 98 կառուցապատողի ու 35 բրոքերային ընկերության կողմից, ներառյալ արտերկրում գործողներ։ Օգտատերերին առաջարկվում են նաև զեղչեր և արտոնություններ վերանորոգման ծառայությունների, կահույքի և տեխնիկայի խանութների կողմից։
Հարթակի ֆունկցիոնալությունը զգալիորեն ընդլայնվել է՝ ներառելով նաև վերանորոգման հաշվիչ, որը հնարավորություն է տալիս օգտատերերին մի քանի պարզ հարցի պատասխանելով ստանալ վերանորոգման նախահաշվարկ։
Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը նշել է, որ այս մրցանակը հաստատում է բանկի նախաձեռնությունների դրական ազդեցությունը շուկայի որակական բարելավման վրա։ «Ամերիաբանկը հետևողականորեն ներդնում է նորարարական լուծումներ՝ ձգտելով տան ձեռքբերման գործընթացը դարձնել առավել պարզ, արագ և հասանելի»,- ասել է նա։
Ամերիաբանկը Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարն է, որի մասնաբաժինը 2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 22.8%, իսկ վարկային պորտֆելը գերազանցել է 372.5 մլրդ ՀՀ դրամը։ Բանկը շարունակում է զարգացնել իր թվային հարթակները՝ առաջարկելով բազմաթիվ նորարարական ծառայություններ, որոնք նպատակ ունեն բավարարելու իր հաճախորդների ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։