Ամերիաբանկը շարունակում է իր ռազմավարությունը՝ հաճախորդներին ավելի մոտ լինելու համար, և այս անգամ ընդլայնում է իր մասնաճյուղային ցանցը՝ բացելով նոր մասնաճյուղ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ «Արտաշատ» մասնաճյուղը Ամերիաբանկի 29-րդ մասնաճյուղն է և առաջինը՝ մարզի մայրաքաղաքում։
Բացման առթիվ բանկը հատուկ առաջարկներ է մշակել ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ՝ բացելով հաշիվ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
Նոր մասնաճյուղը գտնվում է Օգոստոսի 23 փողոցի 107 հասցեում և կսպասարկի հաճախորդներին երկուշաբթիից ուրբաթ՝ 09:30-ից մինչև 17:00։ Այն հագեցած է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով և ունի հարմարավետ սրահ, որտեղ հաճախորդներին կսպասարկեն բարեհամբույր աշխատակազմի անդամներ։
Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության առաջատար ֆինանսական հաստատություններից է, որը թվային փոխակերպման ռազմավարության շրջանակում շարունակաբար ներդնում է նորարարական լուծումներ՝ բավարարելու իր հաճախորդների ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Բանկը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից։