Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց ևս երկու ամսով երկարաձգել Արագածոտնի Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը։
Այս որոշումը կայացրեց Կարեն Ֆարխոյանը՝ նույն դատավորը, որը սեպտեմբերի 16-ին կալանքի մասին առաջին որոշումն էր կայացրել։
Հիշեցնենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է օրինական հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների վրա ազդելու կամ դրանք փոխակերպելու փաստերով։ Նա կալանավորված է հոկտեմբերի 16-ից։
Փաստաբան Ռոման Ահարոնյանը հայտնեց, որ դատարանի այս որոշումը կբողոքարկվի։