Մի փորձեք միայն բառերով դաստիարակել ձեր աշակերտներին կամ երեխաներին։ Նրանք ամենակարևոր դասերը կսովորեն ոչ թե ձեր խոսքերից, այլ ձեր գործերից։ Եթե դուք դավաճանություն կամ սրբապղծություն ցույց տաք, նրանք էլ այդ նույն ճանապարհով կգնան։
Հիշեք՝ ձեր օրինակն է ձևավորում նրանց հոգևոր ու ազգային արժեքները։ Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը։
Դաստիարակություն նշանակում է առաջին հերթին կենդանի օրինակ, ոչ միայն ուսուցողական ծրագրեր ու կարգախոսներ։
Որքան է չչարչարվի Մոլագարը, նրա հիմնական գործիքն այլևս չի աշխատում, իսկ այլ գործիք նա չունի, բացի բռնությունը, որի հնարավորությունները սահմանափակ է։
Մի կողմից մարդկանց անկեղծ և ազդեցիկ աջակցությունը Մայր Աթոռին ու Վեհափառին, և մյուս կողմից «տիրադավերի կուչկան», ամենավառ ապացույցն են դրա։
Անհավատալի է, բայց Նիկոլ Փաշինյանն, անկախ իր կամքից, մաքրում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Այսպես անփառունակ ավարտ ունեցավ տիրադավ եպիսկոպոսների ու ֆեյք քահանաների արշավանքը Մայր Աթոռի վրա։
Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ հանուր հայության հոգևոր կենտրոն Սրբություն Սրբոցն անսասան է՝ իր ազգընտիր և Օծյալ Սրբազնագույն Վեհափառ Հայրապետով։