Այս շաբաթ կիրակի Նիկոլ Փաշինյանը, ինչպես սովորաբար, կմասնակցի պատարագին՝ իր հետ մի խումբ մարդկանց տանելով։ Այս անգամ այն կլինի Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին։
Իշխանական շրջանակներում նկատվում է մի հետաքրքիր երևույթ․ իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ ՔՊ-ի պաշտոնյաների կանայք, ակտիվորեն են զանգահարում իրենց շրջապատի անդամներին՝ նրանց համոզելով մասնակցելու այս պատարագին։ Նրանք նույնիսկ դիմել են իրենց վարսահարդարներին, մատնահարդարներին և սպորտզալի մարզիչներին՝ խնդրելով աջակցել այս նախաձեռնությանը։
Այս իրադրությունը տեղի է ունենում այն պայմաններում, երբ իշխանական շրջանակներում աճել է անհանդուրժողականությունը հոգևորականների նկատմամբ։ Կատարվում են փորձեր, որոնք ուղղված են Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահազրկման օրակարգը սպասարկելու և եկեղեցու միասնականությունը պառակտելու։
Այս ակնհայտ փորձերը, որոնք իրականացվում են իշխանական մեքենայությունների միջոցով, թիրախավորում են բարձրաստիճան հոգևորականներին և քահանաներին։
Այսպիսով, իշխանական շրջանակների ներկայացուցիչների կողմից կազմակերպվող այս «շրջիկ հավատացյալների» թիմերը և եկեղեցի այցելությունները հակադրվում են նրանց հոգևորականների նկատմամբ ցուցաբերած անհանդուրժողականությանը։