Այսօր առավոտից Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները հանրային տրանսպորտում կրկին ստուգումներ են իրականացնում և չվճարողներին տուգանում։
Սակայն հաճախ հանդիպում են նմանատիպ իրավիճակների, երբ քաղաքացուն տուգանում են՝ պնդելով, որ նա չի վճարել տրանսպորտի համար։ Բայց հետո, ստուգելով իր բանկային քաղվածքը, նա տեսնում է, որ այդ օրը գումարը գանձվել է։
Այսպիսի դեպքերում քաղաքացու դիմում-բողոքին քաղաքապետարանից ստացվում է պատասխան, որ գանձված գումարը ոչ թե տուգանքի օրվա, այլ 16 օր առաջվա է, որը վալիդատորը մերժել էր։ Պատասխանը չի պարունակում ոչ մի ապացույց, որ գանձված գումարը ոչ թե 16 օր առաջվա, այլ տուգանքի օրվանն է։
Վերջին չորս ամիսների ընթացքում վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն։ Այսպիսով, հարց է առաջանում՝ արդյո՞ք այս տուգանքները արդարացիորեն են կազմվել։
Այս հարցումը հանրային դարձնելու նպատակով այն հրապարակվել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջում։