Իմ անունն է Արմեն Ստեփանյանը, և ես զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կայուն զարգացման տնօրենն եմ։ Մեր ընկերությունը հայտնի է որպես «Robust Armenia 2025» կոնֆերանսի գործընկեր, որի թեմայով այս տարի էներգաարդյունավետության դերը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար։
Էներգաարդյունավետության դերը Հայաստանում
Այսօր էներգաարդյունավետությունը դարձել է ոչ միայն տնտեսական, այլև բնապահպանական և սոցիալական զարգացման հիմնաքար։ Հանքարդյունաբերությունը, որը մեր ընկերության գործունեության հիմքն է, համարվում է էներգատար ոլորտներից մեկը։ Ուստի, այլևս հնարավոր չէ անտեսել էներգիայի օգտագործման արդյունավետության հարցը։
Հումքի արդյունահանումը, տեղափոխումը և վերամշակումը ինքնին էներգատար գործընթացներ են, որոնք կազմում են հանքարդյունաբերական ծրագրերի ծախսերի զգալի մասը։ Դրանց օպտիմալ օգտագործումը կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև բնապահպանական տեսանկյունից։ Օրինակ՝ նվազեցնելով էներգիայի սպառումը՝ նվազեցնում ենք նաև արտանետումների ծավալները, ինչը հսկայական դեր է խաղում բնապահպանական ոլորտում։
Կարելի է ասել, որ խոշոր բիզնեսի համար էներգախնայող տեխնոլոգիաները և՛ շահութաբեր են, և՛ անհրաժեշտ՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու համար։ Ինչ վերաբերում է հանրության կողմից էներգիայի օգտագործման մշակույթին, ապա այդ ուղղությամբ դեռևս անհրաժեշտ է շարունակական աշխատանք՝ հանրային մտածողությունը դարձնելու ավելի գիտակցված ու խնայող։
ԶՊՄԿ-ի կայուն զարգացման ռազմավարությունը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերջին տարիներին մեծ ջանքեր է գործադրել էներգաարդյունավետության բարձրացման համար։ Մեր կայուն զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումն է։
Մենք աշխատում ենք մի քանի ուղղություններով՝
Տեխնոլոգիական արդիականացում: աստիճանաբար փոխարինում ենք կիրառվող տեխնոլոգիաները ավելի էներգաարդյունավետ տարբերակներով։
Վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառում: մշակվել են երկարաժամկետ ծրագրեր՝ ավտոպարկի էլեկտրաֆիկացման և այլ էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման համար։
Համայնքների զարգացում: մեր ազդակիր համայնքներից Սյունիք համայնքում ԶՊՄԿ-ի միջոցներով արդեն տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր և ջրատաքացուցիչներ մոտ 200 ընտանիքի համար։
Հանքարդյունաբերությունը, ի տարբերություն այնպիսի կերպարի, որը հաճախ ստեղծվում է հանրության մեջ, իսկապես կանաչ էներգետիկայի անցման հիմքն է։ Աշխարհում ավելի ու ավելի շատ են կարևորում ոլորտը, քանի որ չի կարող լինել էներգետիկա և կանաչ անցում առանց մետաղների։ Այդ առումով Հայաստանը ունի չօգտագործված հսկայական պոտենցիալ։
Կայուն զարգացման հաշվետվությունների նշանակությունը
Մեր ընկերությունը ամեն տարի ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն։ Այս հաշվետվությունները ոչ միայն մեր նվաճումների, այլև բացթողումների ամփոփումն են։ Դրանք հնարավորություն են տալիս հաշվառել, գնահատել և համեմատել բնապահպանական, սոցիալական և կառավարչական ոլորտներում մեր առաջընթացը։
Այս հաշվետվությունները հենց այն ամենամյա աշխատանքն են, որը թույլ է տալիս հաջորդ տարվա համար նախանշել շտկումները։ Դրանք անհրաժեշտություն են մեր մրցունակությունը պահպանելու համար, քանի որ վաղ թե ուշ պահանջվելու է ցանկացած ընկերությունից, որը որևէ կերպ կապված է դրսում որևէ շուկայի հետ։
Անելիքներն ու մեր հայացքները
Կայուն զարգացումը մշտական ադապտացիայի, փոփոխության և շտկումների կարիք ունի։ Չկա ընկերություն, որ կարող է ասել, որ շտկելու ոչինչ չունի։ Մեր հիմնական նպատակն է շարունակել բարելավման համար ջանքերը։
Անցյալ տարի ընդունվեցին մեր ընկերության բնապահպանական և սոցիալական քաղաքականությունները, և դրանց լիարժեք ներդրումը դեռևս աշխատանք է պահանջում։ Ուզում ենք այս տարի շտկել այն բացը, որ դեռևս չունենք հստակ թիրախներ ածխածնային հետքի կրճատման ծավալների և ժամկետների առումով։ Կարևոր է նաև առողջության և անվտանգության մշակույթի ամրապնդումը, որը դեռևս հանգեցնում է միջադեպերի։
Մենք համոզված ենք, որ կայուն զարգացումը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև երկարաժամկետ տնտեսական շահավետություն։ Այն պետք է դառնա հայկական բիզնեսի մրցունակությունը ապահովող կարգավորման հիմքը։