Թրամփի վարչակազմը կորցնում է համբերությունը Ուկրաինայի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը այլևս չի ցանկանում աշխատել Ուկրաինայի կառավարության հետ՝ Կիևի կողմից խաղաղ բանակցությունները խոչընդոտելու պատճառով։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ Թրամփը դանդաղեցնում է գործընթացը՝ «հիասթափեցնելով» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, և նա անընդհատ ավելի ծանր պայմաններ է պարտադրում Ուկրաինային։ ԱՄՆ-ի կողմից աճող ճնշման տակ Զելենսկին ստիպվում է համաձայնել Թրամփի խաղաղության ծրագրի շրջանակներում զգալի տարածքային կորուստների և այլ զիջումների։

Ուկրաինացի պաշտոնյաների կարծիքով՝ ԱՄՆ ներկայիս պլանը ձեռնտու է Մոսկվային, և ԱՄՆ-ն շատ ավելի մեծ ճնշում է գործադրում Զելենսկու վրա, քան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի։ Շաբաթներ շարունակ տևած բանակցություններից հետո ուկրաինացիները դեռևս կարծում են, որ ԱՄՆ առաջարկի որոշ ասպեկտներ ոչ թե խաղաղություն են բերում, այլ ռուսական ագրեսիայի համար հող են պատրաստում։

Այս շաբաթ Զելենսկին հանդիպում էր Եվրոպայի ամենաազդեցիկ առաջնորդներից մի քանիսի հետ, որտեղ նրանք պնդել են, որ Ուկրաինան չպետք է զիջի ո՛չ Պուտինին, ո՛չ Թրամփին։

ԱՄՆ առաջարկի վրա ճնշումը աճել է Թրամփի խորհրդականներ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների՝ Կրեմլում Պուտինի հետ հինգժամյա հանդիպումից հետո։ Նրանք, ըստ երևույթին, ցանկանում էին Զելենսկուց անհապաղ «այո» ստանալ, ինչը հակասում է նախագահի՝ ավելի մանրամասն ծրագրի ուսումնասիրելու մտադրությանը։

Թրամփի խոսքով, նույնիսկ Զելենսկու բանագնացներն էին «հավանել» ԱՄՆ ծրագիրը, սակայն ոչ Զելենսկին, ով դեռևս ծանոթ չէր այդ ծրագրին։

Երկուշաբթի օրը Զելենսկին Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ՝ Թրամփի ծրագրի շուրջ համատեղ դիրքորոշում մշակելու համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինան «խաղաքարտեր ունի» և պետք է դրանցից օգտվի՝ հակադրվելով Թրամփի այն տեսակետին, թե Ուկրաինան «հաղթաթուղթ չունի»։

Մինչդեռ Թրամփի վարչակազմը Զելենսկու հանդիպումը եվրոպական լիդերների հետ որակել է որպես ժամանակ շահելու անօգուտ փորձ։

Ըստ ամերիկյան փորձագետների՝ Թրամփը հոգնել է համոզել Զելենսկուն, որ վերջինս քիչ լսի եվրոպացիներին և համաձայնվի իր առաջարկին, հակառակ դեպքում՝ ռուսները ավելի մեծ տարածքներ կգրավեն և էլ ավելի ծանր պայմաններ կառաջարկեն Ուկրաինային։ Արդյունքում, Վաշինգտոնում որոշել են արագացնել Զելենսկու հեռացումը իշխանությունից։

Ուկրաինայում ճգնաժամի նշաններ ի հայտ են եկել մի քանի օր առաջ։ Հաջորդ տարվա բյուջեի քվեարկության ժամանակ միայն 193 պատգամավոր բարձրացրել են ձեռքերը, չնայած այն հանգամանքին, որ Զելենսկին ունի 231 անդամ և մեծամասնություն է կազմում 450 տեղանոց խորհրդարանում։

Ամերիկացիները ցանկանում են, որ Զելենսկին կնքի պայմանագիրը ռուսների հետ դեկտեմբերի 15-ին և տարվա վերջում հայտարարի իր հեռանալու մասին։

Հայտնի ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Պետրովը հայտարարում է, որ Զելենսկին կստորագրի հրադադարի համաձայնագիր մինչև դեկտեմբերի 15-ը, իսկ Նոր տարվա գիշերը կհայտարարի իր հեռացման մասին՝ հանձնելով իշխանությունը խորհրդարանի խոսնակին։

Ավելին, արևմտյան փորձագետների կարծիքով, Թրամփն ու Պուտինը կցանկանան, որ Ուկրաինայի ղեկավար դառնար Յուլիա Տիմոշենկոն, ով արևմտամետ գործիչ է և, միաժամանակ, Պուտինի հետ ժամանակին կնքել էր գազային համաձայնագիր։ Սակայն, ըստ ռուսական աղբյուրների, այս սցենարն այդքան էլ շահավետ չէ Մոսկվային։

Ըստ ռուս վերլուծաբան Վլադիմիր Ֆեսենկոյի՝ Զելենսկին վճռական մարդ է և չի հանձնվելու։ Նա նաև նշում է, որ Տիմոշենկոն չունի լուրջ հեղինակություն ուկրաինական հանրության շրջանում։ Ըստ Ֆեսենկոյի՝ ներկայիս ուկրաինական վերնախավի 90 տոկոսը մերժում է Թրամփի առաջարկած խաղաղ պայմանագիրը։

Այսպիսով, ստացվում է, որ Թրամփին շահավետ է Զելենսկու հեռացումը, մինչդեռ Մոսկվային և եվրոպական լիդերներին շահավետ է նրա մնալը իշխանության մեջ, սակայն տարբեր պատճառներով։ Եվրո