Վերջերս տեղի ունեցած իրադարձությունները ցնցել են ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև քաղաքագետներին։ Խաղի նոր կանոններ են գծվում, կիրառվում են նոր մեթոդներ ու մեխանիզմներ, որոնք դեռ ոչ վաղ անցյալում անհնարին կամ աբսուրդ կհամարվեին։
Այս իրադարձությունները, որոնք հաճախ անտեսվում են, ցույց են տալիս մի աշխարհ, որտեղ քաղաքական գործընթացներից տուժում են հենց քաղաքական դերակատարները, այլ ոչ թե հասարակ ժողովուրդը։ Սա առաջին անգամն է, երբ իրադարձությունների զարգացումը ընթանում է նման կերպ։
Ես հաճախ մտածում եմ, թե եթե Ռուսաստանը կամ Իրանը ուժով մտնեին մի երկիր և գողանային դրա ղեկավարին, ամբողջ աշխարհը նույն ձև լուռ ու զուսպ կսպասե՞ր հաջորդ օրվան, երբ ռուս կամ պարսիկ ղեկավարը պրեսս-կոնֆերանս կտար և կհայտարարեր, որ եկել է հերթական նավթով երկիրը «փրկելու»։
Այս հարցը հանգեցնում է ավելի ընդհանուր և կարևոր հարցի՝ ի վերջո, ո՞րն է գոյություն ունեցող միջազգային կազմակերպությունների իմաստը։ Ո՞րն է օրինակ ՄԱԿ-ի դերը, եթե բոլորը գիտեն, որ հարձակումից առաջ կա ավտորիզացիա ստանալու կարգ, բայց միևնույնն է՝ այդ ընթացակարգը անտեսվում է։ Եվ ամենից հաճախ այն անտեսում են հենց նրանք, ովքեր այդ կազմակերպությունների ներսում ունեն ամենամեծ կշիռը։ Ո՞րն է այդ ամբիոնների իմաստը, եթե մենք բոլորս տեսնում ենք, որ որևէ իրական վերահսկողություն կամ համաշխարհային մեխանիզմ դեպի հավասար և արդար խաղաղություն գոյություն չունի։
Այս մտորումները, թեև ծանր են, անհրաժեշտ են, քանի որ դրանք ստիպում են մեզ վերագնահատել աշխարհի կարգը, որը մենք համարում էինք տրամաբանական և կանխատեսելի։
Ինչևէ, իմ ուշադրությունը գրավում են նաև մեր երկրի ներքին խնդիրները։ Երևանի մայթերը, պոլիկլինիկաների, մանկապարտեզների հարակից տարածքները բարձիթողի վիճակում են։ Թե բա 21000 մարդ է եկել հրապարակ։ 96%-ը հայ չի եղել։ Որևէ տեխնիկա չի աշխատել և չի աշխատում, աղ ու ավազն էլ են խնայել։
Ես կարծում եմ, որ երբեմն ավելի բարվոք կլիներ, եթե Շիրակի մարզպետի փոխարեն աթոռին մի տուփ կոնֆետ դրած լիներ։ Նիկոլենք անարդարացի են վարվում Տավրոսի նկատմամբ՝ նրա պարանոցից չկախելով «Իրենց ժամանակների հերոսի» դափնիները։
Այս ամենը միասին ստեղծում է մի պատկեր, որտեղ աշխարհի և մեր երկրի իրականությունը հեռու է լինում այն պատկերներից, որոնք մեզ ներկայացվում են։