Ստացված ծանուցումը դատախազությունից, որը վերաբերում է իմ հասցեին և իմ ընտանիքի անդամներին պատկանող մի շարք գույքերի բռնագանձմանը, հանգեցրել է մի քանի կարևոր հարցերի բարձրացման։
Այս գործընթացը, որը պետական մարմիններն անվանում են «բռնագանձում», իսկ ես համարում եմ պարզապես «խլում», ոչ միայն անհարգալից է նկատմամբ իմ անձի, այլև իմ ընտանիքի տարիների քրտնաջան աշխատանքի, ստեղծած արժեքի և պետությանը վճարած հարկերի նկատմամբ։
Այս գործողությունը, որը հանրությանը ներկայացվում է որպես ապօրինի գույքի հայտնաբերման և բռնագանձման գործընթաց, իրականում ծառայում է միայն մեկ նպատակին՝ իմ անունը և իմ ընտանիքի անունը կապել ապօրինականության հետ, ստեղծելով հեթական շոու։
Իմ ունեցվածքի ետևում կան միայն օրինական, հաշվեգրված և պետության կողմից հաստատված եկամուտներ, որոնք ստացվել են իմ և իմ ընտանիքի անդամների տարիների աշխատանքի արդյունքում։ Ես չեմ մտահոգվում։ Իրավիճակը, որը ստեղծվել է, ինձ հնարավորություն է տալիս հանրությանը մանրամասն ներկայացնել իմ ընտանիքի կատարած աշխատանքը, ստեղծած աշխատատեղերը և պետությանը վճարած հարկերը։ Ես կանեմ դա, քանի որ չեմ թույլ տալու, որ իմ ընտանիքի տարիների վաստակը և անունը արատավորվեն։
Ես, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր պատվերով հոդվածներ են գրում, պետական տենդերներ են շահում և բարձր պաշտոններ են զբաղեցնում՝ ապօրինի հարստանալու նպատակով, իմ ընտանիքի անունը և արժանահավատությունը պաշտպանում եմ իմ սեփական աշխատանքով և սկզբունքներով։
ՀՀ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Իշխան Սաղաթելյան