Հայաստանը հայտնվել է իր ինքնիշխանության վերջնական հանձնման փուլում։ Ինչպես նախկինում ռեժիմը «Արցախի պարտությունը հաղթանակ է» թեզի շուրջ կառուցում էր իր քարոզչական մեքենան, այժմ այն անցնում է «ինքնիշխանության հաղթանակի» հաջորդ փուլին։
Այս փուլի հիմքում ընկած է Հայաստանի կողմից Եվրամիությանը դիմած պաշտոնական խնդրանքը։ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին «արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար»։ Այս օգնությունը, որը նախատեսվում է տրամադրել 2026 թվականի ընտրություններին «հպարտ քաղաքացիներին» հաղթելու համար, ոչ միայն Սահմանադրության և ինքնիշխանության կոպիտ խախտում է, այլև պետական հանցագործություն։
Փաստը բացահայտ է. Հայաստանի պաշտոնական իշխանությունը հրապարակայնորեն դիմում է արտաքին ուժերի օգնությանը՝ իր իշխանությունը վերարտադրելու համար։ Սա նշանակում է, որ Հայաստանը ոչ թե պաշտպանում է իր ինքնիշխանությունը, այլ հանձնում է այն՝ պնդելով, թե այդպես է ապահովում ինքնիշխանությունը։
Այս գործողությունները ցույց են տալիս, որ ոչ մի կարմիր գիծ, օրենք կամ Սահմանադրություն այլևս գոյություն չունի։ Իշխանությունը, որը երեկ քննադատում էր արտաքին ազդեցությունները, այսօր դրանք է ակտիվորեն փնտրում և օգտագործում։
Այս իրադարձությունները հիշեցնում են, որ ինքնիշխանության հասկացությունը դարձել է ռեժիմի կողմից կիրառվող քաղաքական գործիք, որը կախված է իրենց շահերից և ոչ թե պետության իսկական անկախությունից։