Խստագույն դատապարտություն՝ հոգևոր սպասավորների նվաստացող վարքագծի նկատմամբ

Սոցիալական ցանցերում ես իմաստուն և անսասան հավատքի պաշտպան Տեր Պողոս վարդապետ Վարդանյանն եմ։ Իմ սրտում ծավալվող խորը անհանգստությունը և ցավը չեմ կարող ավելի էլ իջեցնել։

Այսօր ես իմ հավատյալ հայրենակիցներին ու քահանայական եղբայրներին ուղղված հստակ և անխեղաչ հայտարարություն կատարում եմ։ Խստագույնս դատապարտում եմ բոլոր նվաստացող և իրենց կոչմանը հակառակ ընթացք որդեգրած հոգևոր սպասավորներին, ովքեր ձեռք են մեկնում, հանդիպում են հակաեկեղեցական արշավ սկսած դավաճան իշխանավորի հետ։

Իմ աղոթքն ու հույսը միայն Աստծուց է, որպեսզի միաբան սիրո մեջ պահի Մայր Աթոռի զինվորյալ միաբանությունը և անսասան Հայոց Հայրապետին։ Իսկ ուրացող եպիսկոպոսները, ովքեր այս անթույլատրելի գործողությունն են կատարում, այլևս ինձ համար դուրս են Միաբանական Ուխտից։

Տերը մեր բոլորիս Դատավորն է։ Թող մեր հավատավոր ազգը և նվիրյալ, քաջ քահանա հայրերը մնան անսասան ու ամուր իրենց Աստվածատուր Սուրբ կոչմանն ու առաքելությանը։

Պետական գործչի վարքագծի նվազագույն պատկերացում անգամ չունի այս անձը։

Կաթողիկոսի հնարավոր հրաժարականի մասին լուրերն ու ակնարկները Եզրաս Սրբազանը բացարձակ անհիմն է համարում։

Իրավազոր նիստը հնարավոր չեղավ գումարել Տ․ Նավասարդ արք․ Կճոյանի, Տ․ Աբրահամ արք․ Մկրտչյանի, Տ․ Վազգեն արք․ Միրզախանյանի, Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի, Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի բացակայության պատճառով։

Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսներն ահաբեկված են, նրանց առջև ինչ-որ հարցեր են դրել, որոնցով իրենք եկեղեցում համատեղելի չեն։

Իմ անվերապահ հավատարմությունը, անխառն սերն ու անսակարկ նվիրումն եմ հայտնում պաշտելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. մեծագործ և աստվածարյալ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։