ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅԱՆ

Սիրելի՛ քույրեր և եղբայրներն ի Քրիստոս,

Հաճելի է տեղեկացնել, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի այս տարվա վերջին միասնական ժամերգությունը կկատարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Վարդան և Ս.Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում։

Այս աղոթական հանդիպումը նպատակ ունի միավորելու մեր ջանքերը և հավատը՝ աղոթելու համար մեր Թեմակալ Առաջնորդ, մեր սիրելի հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազան, ինչպես նաև անազատության մեջ գտնվող բոլոր հոգևորականների և մեր ազատազրկված ու գերեվարված զավակների համար։

Հարգանքով հրավիրում եմ բոլորիդ՝ ցուցաբերելու ձեր աղոթական ներկայությունը։