Հանրային աջակցության կամ ժողովրդական սեր ստեղծելու համար կազմակերպված շոուի մեջ մի փոքր իմպրովիզացիա տեղի է ունենում։ Գծված սցենարից և դերասաններից շեղվելով, Նիկոլ Փաշինյանը միանգամից առերեսվում է հասարակության իրական վերաբերմունքի հետ։
Իսկ հասարակության իրական վերաբերմունքն իմանալու համար Նիկոլ Փաշինյանը պետք է առանց ուղեկցող զորքի և կազմակերպված փառաբանողների մի ժամ շրջի Երևանի փողոցներում։
Քաղաքականությունը մի կողմ, բայց հասուն տղամարդու կողմից հրապարակավ, փոքր երեխայի ներկայությամբ, երիտասարդ կնոջ վրա հարձակվելն ու վիրավորելը որևէ արդարացում չունի։ Սա խոսում է իշխանության վերին էշելոններում բարոյական արժեհամակարգի քայքայման մասին։
Հավասարակշռված դիվանագիտությունը նշանակում է բիզնես, մշակութային և կրթական կապերի խորացում Չինաստանի, Հնդկաստանի, արաբական երկրների և մեզ համար հետաքրքրություն ներկայացնող այլ երկրների հետ։
Հենց Նիկոլ Փաշինյանն է հայաստանցի-ղարաբաղցի հակասություն սերմանող թիվ մեկ տեղեկատվական դիվերսանտը։
Մինչ ՔՊ-ն համայնքային բյուջեի գումարները մսխում է, մարդիկ ստիպված են ապրել հակահիգիենիկ պայմաններում։ Մինչ ՔՊ-ական իշխանությունը միլիարդավոր պարգևավճարներ է բաժանում ինքն իրեն, մարդկանց տների մեջ անձրև է լցվում՝ բառի բուն իմաստով։
Մենք երաշխավորված խաղաղության առաջարկ ենք ներկայացնում։