Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտնում է, որ Նիկոլական իշխանությունների կառավարման որակների անկումը և խայտառակ ցածր մակարդակը դրսևորվում են բազմաթիվ ոլորտներում՝ սկսած քաղաքային ծառայությունների մատուցումից մինչև աշխարհաքաղաքական հարցեր։
Նրա խոսքով՝ այսօրվա իրադարձություններից մեկը, երբ Խաչատրյան Վահագնն ա Ալիևին Դավոսում շնորհակալություն է հայտնում՝ խոսքի մեջ ներողություն խնդրելով, հստակ վկայություն է այդ անարդյունավետության մասին։
Սուքիասյանը հարց է առաջադրել՝ արդյո՞ք Նիկոլը այս ՔՊ-ական աղջկան եկեղեցիների շենքերի վաճառքի մենաշնորհային բրոկերի հաստիք է խոստացել։
Ավագանու անդամը անդրադարձել է նաև մյուս հրատապ խնդիրներին։ Նրա խոսքով՝ հունվարի 1-ից սկսած՝ շտապօգնության 8-րդ կանչից հետո յուրաքանչյուր հաջորդ կանչի համար քաղաքացիները պետք է վճարեն 10 000 դրամ։ Նա նաև նշել է, որ նախատեսվում են նոր ֆինանսական հատկացումներ՝ հիմնավորմամբ, որ ձյան և սառույցի հետևանքով ճանապարհներին առաջացել են նոր փոսեր։
Սուքիասյանը քննադատել է իշխանությունների անգործությունը՝ նշելով, որ «7or.am» կայքի հրապարակումից հետո նույնիսկ հիմնական ճանապարհները մաքրվել չեն։ Նա նկատել է, որ հերթական «անկանխատեսելի» ձյան հետևանքները դարձյալ ցույց են տալիս մաքրման աշխատանքների բացակայությունը։