Մայր Աթոռի բակում հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանց հավաքույթի նպատակն է, հակառակ Սահմանադրության և օրենսդրության, եկեղեցին ամբողջովին ենթարկել իրենց, ինչը, կարծես, նպատակ ունի պառակտելու 2000-ամյա եկեղեցու միասնականությունը։

Մայր Աթոռի տարածքում նկատվում է նաև ոստիկանական մեծաքանակ ուժերի կուտակում։

Ավելի վաղ փոփոխություններ էին կատարվել նաև՝ նկատի ունենալով որոշ անդամների հաճախակի բացակայությունները, առողջական խնդիրները և ԳՀԽ անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքը։

«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտնել է, որ այսօր կմասնակցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք միասնական ժամերգությանը։