«Մայր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի Մայր Աթոռում տեղի ունենալիք միասնական ժամերգությանը

«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ այսօր, դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, կմասնակցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք միասնական ժամերգությանը։

Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ներկա գտնվել այս հոգևոր և արժեքային խորհուրդ պարունակող միջոցառմանը։ Միասնաբար պետք է պաշտպանենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ նրա ներքին և արտաքին թշնամիներից։

Մայր Աթոռի բակում հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանց նպատակն է, հակառակ Հայաստանի Սահմանադրության և օրենսդրության, եկեղեցին ամբողջովին ենթարկել իրենց՝ դրանով իսկ փորձելով պառակտել 2000-ամյա եկեղեցու միասնականությունը։

Մայր Աթոռի տարածքում նկատվում է նաև ոստիկանական մեծաքանակ ուժերի կուտակում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերագույն Հոգևոր Խորհուրդում (ԳՀԽ) որոշ փոփոխություններ են կատարվել։ Այս փոփոխությունները պայմանավորված էին մի քանի գործոններով՝ որոշ անդամների հաճախակի բացակայությունները, առողջական խնդիրները և ԳՀԽ-ի անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքը։