Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցու կազմաքանդման ծրագիրը

Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության միջև առճակատումը հասել է իր գագաթնակետին։ Փաշինյանին հաջողվել է ստանալ ՀԱԵ եպիսկոպոսների մի մասի աջակցությունը՝ օգտագործելով նրանց վրա ճնշում և կոմպրոմատներ, ինչը փաստացի կաթվածահար անում է եկեղեցու ներքին կառավարումը։

Այս գործողության պատրվակը դարձել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անունը կապված կոմպրոմատային տեղեկատվության հրապարակումը։ Սա ոչ միայն կոպտագույն խախտում է մարդու մասնավոր կյանքի անձնական տարածքին, այլև ցույց է տալիս Փաշինյանի իրական նպատակները։ Նա, ով խոսում է բարոյականության մասին, ինքը՝ ամուսնացած չլինելով ո՛չ եկեղեցու, ո՛չ էլ քաղաքացիական կերպով, իրեն համարում է եկեղեցու հավատավոր անդամ։

Արշակ արքեպիսկոպոսը հերքում է հրապարակումը՝ այն համարելով կեղծիք և մեղադրելով Փաշինյանին այդ կեղծիքի տարածման մեջ։ Թեև քննչական կոմիտեն հաստատում է տեղեկատվության «իրականությունը», արքեպիսկոպոսի հերքումը հիմնավորված է, քանի որ հանրության մեջ այս կառույցի վստահությունը կոտրված է։ Քննչական կոմիտեն այն աստիճանի է վարկաբեկված, որ իրենց «փաստերը» հավատ չեն ներշնչում հանրության մեծ մասի մոտ։

Հանրության կողմից կառավարության կողմնակալ գործողությունները ակներև են դարձել այս տարվա ամռանը, երբ կոմիտեն բառացիորեն դատարկ հիմքերով գործ հարուցեց Սամվել Կարապետյանի, ապա՝ երկու հարգված սրբազանների՝ Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների դեմ։ Աշնանը հաջորդեց մի շինծու գործ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի դեմ, իսկ վերջում՝ Վաղարշապատի ընտրությունների ժամանակ՝ Գարեգին Երկրորդի եղբոր դեմ։

Այս ամենից հետո Հայաստանի պետական այս մարմինը կորցրել է իր լեգիտիմությունը և դարձել Նիկոլ Փաշինյանի անձնական կցորդ կառույցը, որը գործում է ոչ թե պետության և հանրության շահերի, այլ նրա ընտանիքի շահերի տիրույթում։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Փաշինյանի համար, ոչ թե եկեղեցու բարեփոխման, այլ կազմաքանդման խնդիր է դրված։ Ինքը՝ Փաշինյանը, հեռու է կրոնական և եկեղեցական կյանքից։ Սակայն նրա առջև եկեղեցու կազմաքանդման խնդիր դրել են Էրդողանն ու Ալիևը, որոնք համարում են, թե եկեղեցին կխանգարի Հայաստանի և Ադրբեջանի միջև «երկխոսությանը»։

Նրանց գլխավոր նպատակը տարանջատելն է եկեղեցին Սփյուռքից, որպեսզի մի կողմից զրկվի Սփյուռքը Հայաստանի կապից, մյուս կողմից՝ նույն Սփյուռքը չկարողանա ազդել Հայաստանի վրա եկեղեցու միջոցով։ Այս ամենի մասին Փաշինյանն իհարկե լռում է, քանի որ նախ պետք է կազմաքանդել եկեղեցին, ապա՝ նշանակել դրա դրածո «կաթողիկոսը»։

Ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և Փաշինյանը ցանկանում է աջակցություն ստանալ Էրդողանից և Ալիևից։ Դրա համար անհրաժեշտ է կատարել նրանց պատվերը՝ կազմաքանդելով եկեղեցին։ Ահա թե ինչու է Փաշինյանն շտապում և ամեն կիրակի ցուցադրում նոր թատերական ներկայացում՝ ներքաշելով եկեղեցու նոր անդամներին։

Գարեգին Երկրորդը եկեղեցու իշխանության գլուխ է արդեն 26 տարի։ Այս ընթացքում նա ձեռք է բերել տարբեր կապեր, որոնք, հնարավոր է, որ ոմանց, այդ թվում՝ նաև եկեղեցու մեջ, դուր չեն գալիս։ Սակայն, մտնելով Փաշինյանի օրակարգի մեջ, այդ շրջանակները գնահատվելու են հանրության մեծ մասի կողմից որպես դավաճաններ։

Ներկայիս որոշ խառնակիչ հոգևորականներ կփորձեն կրկին ներողամտություն ստանալ Վեհափառից։ Սակայն նրանք չեն հասկանում, որ 2026 թվականից հետո մենք բոլորս հայտնվելու ենք «ուրիշ Հայաստանում», որն կապ չի ունենալու, ոչ փաշինյանական, ոչ էլ այն Հայաստանի հետ, որն կար մինչև 2018 թվականը։ Այս նոր Հայաստանում, խառնակիչ հոգևորականները համարվելու են դավաճաններ, և կրելու են իրենց համար արժանի պատասխանատվություն։