Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերլուծություն և դրա հնարավոր հետևանքները

Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է արել, որը, իմ կարծիքով, կարող է ունենալ սենսացիոն և վտանգավոր հետևանքներ՝ Հայաստանի պետական շահերի և հայ ժողովրդի ապագայի տեսանկյունից։

Այս հայտարարությունը, ինչպես 2019 թվականին արված «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը, կարող է հիմք հանդիսանալ ապագայում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ նոր ոտնձգությունները միջազգային ճանաչում ստանալու համար։

Այն, ինչ «առաջարկում» է Փաշինյանը ադրբեջանցիներին, անհավատալի է։ Նա կոչ է անում նրանց հրաժարվել Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» անվանելուց և այնտեղ Ադրբեջանցիներ բնակեցնելուց՝ փոխարենը խոստանալով, որ հայկական կողմն էլ կփակի «Ղարաբաղի հայերի վերադարձի» թեման։

Այս երկու թեմաների միջև հավասարության նշան դնելը, ցանկացած տրամաբանության և միջազգային իրավունքի տեսանկյունից, ամբողջությամբ անհիմն է։

Կան տասնյակ միջազգային կոնվենցիաներ, որոնք իրավունք են տալիս անգամ խորհրդային տարիներին ինքնավարություն ունեցած ժողովուրդներին վերադառնալ իրենց բնակավայրեր, որտեղից նրանք բռնի վտարվել են։ Ինքնավարության որևէ աստիճան՝ մինիմում։ Տասնյակ միջազգային հարթակներ, համաձայնագրեր, կոնվենցիաներ և նախադեպեր իրավունք են տալիս հայ ժողովրդին ոչ միայն վերադառնալ մեծամասամբ հայերով բնակեցված նախկինում ինքնավար միավոր, այլև այդ միավորի կարգավիճակի շուրջ քննարկում ծավալել միջազգային իրավունքի շրջանակներում՝ ընդհուպ մինչև սուվերենություն։

Այս հավասարության նշանը դնելով՝ Փաշինյանը ոչ թե «ձեռքբերում» է ունեցել, այլ Ադրբեջանի համար ճանապարհ է բացել՝ միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ լեգիտիմություն չունեցող ոտնձգությունները Հայաստանի հանդեպ օրակարգ բերելու համար։

Այս հիմնարկը, անշուշտ, դատապարտված է ձախողման և կամ վերածվելու է բյուջեի գումարները մսխելու հերթական կառույցի։