Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Ալիևին ու Էրդողանին ուղղված հայկական հանձնարարություն

Իմ վերլուծության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը, որը հանրությանը ներկայացվեց որպես հայկական ժողովրդին ուղղված, իրականում ուղղված էր երկու հիմնական հասցեատերերի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ուղերձի հիմնական թեզը, որը պետք է հասկանալ, այն է, որ Փաշինյանը, իրեն դրսևորելով որպես «հետանկախական շրջանի» իշխան, իրականում հայկական պետության անվտանգության և ինքնիշխանության գնահատումը կատարում է ոչ թե ներքին, այլ արտաքին, հատկապես՝ ադրբեջանական և թուրքական տեսանկյունից։

Նա պնդում է, որ Հայաստանը «անվտանգ» է եղել, երբ Ալիևին է հանձնել Արցախը, երբ է սահմանագծումներն է կատարել միակողմ զիջումներով, երբ է ադրբեջանական օրակարգով ընթացող «խաղաղության» գործընթացներում է մասնակցում, և երբ է ադրբեջանական ցորեն ու բենզին է ստանում։ Այս պնդումները բլեֆ են, ինչպես նախկինում էր բլեֆ խաղաղության մասին խոստումներով, որն իրականում հանգեցրեց պատերազմի և Արցախի կորստի։

Փաշինյանի հիմնական նպատակը հայ ժողովրդին խաբելն է՝ ներկայացնելով իրեն որպես խաղաղություն բերող ղեկավար։ Այդ նպատակին հասնելու համար նա Էրդողանին և Ալիևին խոստանում է 2026 թվականին, իր իշխանությունը վերարտադրելուց հետո, իրականացնել նմանատիպ զիջումներ, ինչպիսին տեղի ունեցավ Արցախի հարցում։

Այսպիսով, Փաշինյանի ուղերձը ոչ թե հայկական ապագայի մասին է, այլ հայկական պետության ապագան ադրբեջանական և թուրքական պահանջների կատարման պայմաններում։

Հայաստանի ներքին քաղաքական դաշտում, որտեղ ընդդիմադիր ուժերը կարող են ձևավորել միասնական մոտեցում, ոչ մի արտաքին աջակցություն՝ Կալաս, Փալաս, Կայա, Մայա, Ուրսուլա, Մակրոն կամ Միշել, չի կարող փրկել Փաշինյանին։ Քաղաքական պայքարը կընթանա ներսում, և քվեները կբաշխվեն 6 հիմնական ուժերի միջև։

Վաղարշապատում ընդդիմադիր ուժերը կարող են «հաճախորդ» օպերացիան տապալել, քանի որ Արամը համարվում է «խփված» քարտ։