Մենք՝ Շիրակի թեմի հոգևորականաց դասը, հայտնում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու։ Մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոս, հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել Արք. Աջապահյանի անունները։
Ի գիտություն մեր հավատավոր ժողովրդի հայտնում ենք, որ եթե, բացի մեր թեմի հոգևորականներից, որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում, և մասնավորապես Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է։ Սա խոչընդոտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը և խաթարում է կրոնական ծեսի՝ Սուրբ Պատարագի, իրավասու հոգևորականի կողմից մատուցումը՝ խաթարելով հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը։
Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, և այս անարդարությունը ևս կհաղթահարվի պատվով։
Մենք պահանջում ենք դադարեցնել օրենքի այս տարբերակի առաջխաղացումը և սկսել բաց հասարակական քննարկում՝ անասնաբույժների, կենդանապաշտպանների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ։ Ակցիան իրականացվում է Սուրբ Սարգիս Եկեղեցու մոտ։
Թող հիշեն հրոսակները. Սբ Յոթվերքը հրաշագործ է և զորավոր, և չի՛ ներելու աստվածամարտներին։
Եկեղեցու դեմ Փաշինյանը հարձակվել է Փաշազադեի հրահանգով։ Սա հակապետական է, հակասահմանադրական, հակաքրիստոնեական և հակամարդկային։