Շիրակի մարզի տնտեսական անկումը՝ ՔՊ-ի կառավարման արդյունքում

Իրավիճակը գնահատելիս ցանկացած քաղաքական ուժ սովորաբար համեմատում է իր իշխանության գալուց առաջ եղած վիճակագրական ցուցանիշները՝ իշխանության ավարտին գրանցված արդյունքների հետ։ Այս համեմատական վերլուծությունը հատկապես կարևոր է Շիրակի մարզի համար, որը ավանդաբար համարվում է Հայաստանի գյուղատնտեսական հիմնական կենտրոններից մեկը։

Սակայն վերջին տարիներին, հատկապես 2018 թվականից ի վեր, մարզում տեղի ունեցած տնտեսական անկումը ցայտուն վկայություն է ՔՊ-ական իշխանության անհեռատես և անորակ տնտեսական քաղաքականության մասին։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2018 թվականի համեմատ 2024 թվականին մարզում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կրճատվել է 8․6 միլիարդ դրամով։ Այս կրճատումը ցույց է տալիս, որ իշխանության գալուց ի վեր մարզի տնտեսական հիմքը ոչ միայն չի զարգացել, այլև աստիճանաբար քայքայվել է։

Այս ընդհանուր անկման ամենաողբերգական դրսևորումը գրանցվել է անասնապահության ոլորտում։ 2018 թվականին Շիրակի մարզում գրանցված էր 91.1 հազար խոշոր եղջերավոր անասուն, իսկ 2024 թվականին այն կազմում էր ընդամենը 67.8 հազար։ Այսպիսով, ՔՊ-ի իշխանության տարիներին մարզի խոշոր եղջերավոր անասունների թիվը կրճատվել է 23.3 հազարով, ինչը կազմում է 25.5 տոկոսի կտրուկ անկում։ Այս կտրուկ կրճատումը հատկապես ցավալի է կովերի գլխաքանակի համար, որը նվազել է 12.7 հազարով՝ կազմելով 28.6 տոկոսի անկում։

Այս վիճակագրական տվյալները ոչ միայն ցույց են տալիս տնտեսական անկում, այլև ցրտահարված հույսեր և կյանքի որակը։ Շիրակը, որը միջազգային ճանաչում ուներ իր անասնապահական ավանդույթներով, այժմ դիմակայում է ոչ միայն տնտեսական, այլև մշակութային և ազգային ինքնության կորստի վտանգին։