Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է անհապաղ ազատ արձակի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։
Պեկինում մտահոգված են ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահի և նրա կնոջ հարկադիր ձերբակալությամբ։ Չինաստանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ ԱՄՆ-ի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը, ինչպես նաև հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է ապահովի նախագահ Մադուրոյի և նրա կնոջ անձնական անվտանգությունը, դադարեցնի Վենեսուելայում քաղաքական իշխանությունը խաթարելու փորձերը և լուծումներ գտնի երկխոսության ու բանակցությունների միջոցով։
Հիշեցնենք, որ Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը նախատեսված է հունվարի 5-ին։
ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը դեկտեմբերի 3-ի գիշերը մտել էին Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։ Նախագահին մեղադրանք է առաջադրվել թմրանյութային ահաբեկչության և ապօրինի զենքերի պահման համար։ Ամերիկյան զորքերը նախատեսում են տեղակայվել Վենեսուելայում՝ նավթային ռեսուրսները պահպանելու նպատակով։