Քաղաքացիական պայմանագրի կուսակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի տարեկան հայտարարագրի վերլուծությունը բարձրացրել է մի քանի կարևոր հարցեր իշխանական շրջանակներում ընտանեկան կապերի հնարավոր օգտագործման վերաբերյալ։
Ինչպես պարզվում է, պատգամավորի եղբայրը՝ Դավիթ Աղաբեկի Ղազարյանը, աշխատում է վարչապետի աշխատակազմում՝ համակարգելով վերջինիս արարողակարգային հարցերը։ Այս տեղեկությունը հայտնի դարձավ հայտարարագրի ուսումնասիրությունից։
Հայտարարագրում նշված է, որ Դավիթ Աղաբեկի Ղազարյանը ԱՁ-ի տնօրեն է։ Սակայն նա չի հայտարարագրել ո՛չ անշարժ, ո՛չ շարժական գույք։
Հետաքրքրական է նաև ֆինանսական տվյալների համեմատությունը։ 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Դավիթ Ղազարյանի բանկային հաշիվների մնացորդները նվազել են տարեսկզբի նկատմամբ՝ 187 հազար դրամից դառնալով 78 հազար դրամ։ Ընդհակառակը, կանխիկ դրամական միջոցները ավելացել են՝ 620 հազար դրամից դառնալով 1 մլն 125 հազար դրամ։
Ավելի զարմանալի է այն, որ եղբորը, որպես ԱՁ տնօրեն, եկամուտ չի ստացել, սակայն Վարչապետի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 3 մլն 180 հազար դրամ։
Իր հերթին, Ալխաս Ղազարյանի տարեկան եկամուտները կազմել են 13 մլն 70 հազար դրամ։
Այս ամենի ֆոնին առաջանում է հիմնավոր հարց, թե արդյոք «պատգամավոր քրոջ գործոնը» չկա՞ եղբոր՝ Վարչապետի աշխատակազմում պաշտոն ստանալու հարցում։
Այս իրադարձությունները հիշեցնում են «Հեղափոխության «ոսկե կանոնը», որը պահանջում է «բացառել խնամի-ծանոթ-բարեկամով աշխատանքի տեղավորելու գործընթացը»։ Սակայն, ինչպես նշվում է, այս կանոնը խախտվել է վաղուց, երբ իշխանական շրջանակներում սկսել են աշխատել ընտանիքի անդամներ։