2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս որպես «խաղաղության» կուսակցության ներկայացուցիչ և հակաօլիգարխիկ, դասակարգային պայքարի առաջամարտիկ։ Նա խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Շուշիի, Հադրութի դեօկուպացիա և հակաօլիգարխիկ պայքար։
Իրականում, նա խաբեց։ Ինչպես միշտ։ Արցախը հանձնեց Ադրբեջանին, իսկ երկրում կառուցեց սուպերօլիգարխիկ համակարգ՝ թալանը հասցնելով աննախադեպ չափերի։
Հիմա նա նույն բանն է ուզում անել՝ նույն մեթոդներով։ Նա նորից խոստանում է «խաղաղություն», սակայն այս անգամ հարվածի տակ է դնում ոչ թե Արցախը, այլ Հայաստանը։ Նրա բերած «խաղաղությունը» կլինի արցախյան տարբերակով՝ երկրի ինքնության և անվտանգության հանդեպ հարձակում։
Ընդդիմության խնդիրը պետք է լինի 2021 թվականի սխալի կրկնությունը թույլ չտալը։ Սա պահանջում է համախմբված պայքար, սխալների ուղղում և հատվածական շահերի բացառում։
Հանրությանը պետք է հստակ բացատրել, թե ինչ է սպասվում Նիկոլի բերած «խաղաղության» դեպքում, և ինչ այլընտրանք կա։ Քաղաքական ուժերը պետք է առաջնային համարեն իշխանափոխությունը, այլ ոչ թե պատգամավորական մանդատ ձեռք գցելը։
Այս ամենի ֆոնին իշխանավորների կողմից հանրությանը տրված տրջիկ տալը խորհրդանշական է։ Հիբրիդային պատերազմ կոչվածը, որը Նիկոլ Փաշինյանը մշակել է, իրականում ՔՊ-ն է հայ ժողովրդի դեմ։ Այդպիսին են բոլոր գլոբալիստ-խաղաղասերները։ Նրանց բոլոր հրապարակային կոչերը պետք է ընկալել ճիշտ հակառակ բովանդակությամբ։