ՔՊ-ի ներքին լարվածությունները և գալիք ընտրությունների նախաշեմը

Գալիք տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի քաղաքական դաշտում լարվածությունը զգալիորեն աճել է, որը դրսևորվում է ոչ միայն ընդդիմության շրջանում, այլև՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներսում։

ՔՊ-ի ներսում հակասությունները սկսել են ծագել ոչ միայն կուսակցության բարձր պաշտոնների համար մրցակցության պատճառով, որը բնական է, հաշվի առնելով գալիք ընտրությունների կարևորությունը։ Ի վերջո, ԱԺ պատգամավորի մանդատը նշանակում է ոչ միայն ինքնաթիռի տոմս և աշխատանքի տեղ, այլև հաջորդ քաղաքական ճակատամարտի համար հնարավորություն։

Սակայն, այս հիմնական խնդրի հետ մեկտեղ, ՔՊ-ի ներսում բախվում են նաև այլ շահեր։ Օրինակ, ջրի երես են դուրս եկել ՔՊ-ական Ալեն Սիմոնյանի և մեկ այլ կուսակցական՝ Հայկ Սարգսյանի միջև առկա տարաձայնությունները։

Այս տարվա սեպտեմբերին ՔՊ վարչությունը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա, կարգապահական վարույթ էր սկսել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել էր խիստ նկատողություն։ Ըստ Հայկ Սարգսյանի՝ Ալեն Սիմոնյանն իր նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու մասին դիմում էր ներկայացրել դեռևս 2024 թվականի մարտի 4-ին։ Այդ օրը ԱԺ-ում քննարկվում էր նրա կողմից ներկայացված օրենսդրական փաթեթը, որը նախատեսում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը։

Սարգսյանը փաստացի ակնարկում էր, որ Ալեն Սիմոնյանը բացահայտ լոբբիստական գործնեություն է իրականացնում ԱԺ-ում՝ պաշտպանելով խաղային բիզնեսի շահերը։ Այս ոլորտի շրջանառությունը, որը զգալի մասնաբաժին ունի երկրի ՀՆԱ-ի կառուցվածքում, տարեկան միլիարդավոր դոլարների է հասնում։

Հետաքրքրական է, որ այս տարվա ապրիլին նույնանման առաջարկով Հայկ Սարգսյանը նույնիսկ դիմել էր ՔՊ-ին՝ Ալեն Սիմոնյանի նկատմամբ նման որոշում կայացնելու համար, սակայն այդուհանդերձ չէր հաջողվել համոզել կուսակցությանը։

Այսօր հայտնի դարձավ, որ ՔՊ-ի վարչությունը, նույնիսկ, չի ցանկանում թույլ տալ Հայկ Սարգսյանին առաջադրվել գալիք ընտրություններին։ ՔՊ-ի վարչության որոշումը հասկանալի է։ Ընտրական մարաֆոնի նախաշեմում, երբ պետք են մեծ գումարներ, Փաշինյանը չի կարող զոհաբերել նորահայտ և հին օլիգարխների շահերը՝ հիպոթետիկ «արդարության» հասկացության հանուն։ Իր վարկանիշը, որը տատանվում է 15 տոկոսի մոտ, պահանջում է այլ հաշվարկներ։

Գալիք ընտրությունների համար պետք են մեծ գումարներ, հավատարիմ ոստիկաններ և հակահայկական գործիչներ, ովքեր կարող են անխնա զիջումներ կատարել Ադրբեջանին՝ պահպանելով իրենց իշխանական դիրքերը։ Իսկ որ դրան է պատրաստվում Փաշինյանը, արդեն գիտեն, հանրության մեծ մասը և նրա մերձավոր շրջապատը։

Հավանաբար, դա Հայկ Սարգսյանին դեռևս հայտնի չէ, և նա, հին հովերով տարված, դեռևս մտածում է, թե իր նախկին ավանդը պիտի ինչ-որ դեր կատարի, որ նրան թույլ տան առաջադրվելու և գալիք ընտրություններում տեղ զբաղեցնելու համար։ Նա չի գիտակցում, որ 2026 թվականին ընտրությունները կլինեն այլ բնույթի, որտեղ Փաշինյանի համար կարևոր կլինեն այլ գործոններ, և Հայկ Սարգսյանի նման մարդկանց անհրաժեշտությունն այլևս չի լինելու։