2024 թվականի վերջին և 2025 թվականի սպասումները

Ամանորին ընդառաջ, ես՝ քաղաքական մեկնաբան Անի Կարապետյանը, ամփոփում եմ ընթացիկ տարվի իրադարձությունները և նայում եմ գալիք տարվա սպասումներին։

Իմ համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը ամեն գնով փորձում է իրականացնել և ավարտին հասցնել Ալիև-Փաշազադեից եկող հրահանգը։ Տասը տիրադավ սրբազանների միջոցով Վեհարան գրոհելու օպերացիան ձախողելուց հետո՝ նա մեկ շաբաթյա դադար վերցրեց, հավանաբար պատրաստվելով նոր գրոհի։ Շրջանակներում խոսվում է Վեհափառ Հայրապետի հնարավոր ձերբակալության և այս տարվա վերջին պատարագը պղծելու մտադրության մասին, սակայն այս պահին որևէ հստակ տեղեկություն չկա։

Ամեն դեպքում, վստահ եմ, որ թե՛ Վեհափառը, թե՛ վանականներն ու հավատացյալ հոտը պատրաստ են ցանկացած տիպի սադրանքի և թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանին քանդել Հայ Եկեղեցին։

Մեր կողմից 10 տիրադավ հռչակված եպիսկոպոսներից Նավասարդ սրբազանի դեմ իրականացված բողոքի ակցիաները շարունակություն կունենան, թե՞ ոչ, Ամանորին «այցելու» կլինեն, թե՞ ոչ, կլինի անակնկալ։ Մենք իրականացրել ենք ամոթի ակցիա տասը չսրբազանների դեմ՝ ի դեմս Կճոյանի, ում Նիկոլ Փաշինյանը ժամանակին պիտակավորել էր որպես «Բենթլի Սամո» և «օֆշոր Սամո», իսկ այսօր հենց այդ նույն պիտակավորված անձի հետ մտել է հանցավոր համաձայնության՝ Եկեղեցու դեմ գրոհ կազմակերպելու նպատակով։

Նոր տարին դիմավորում ենք մի իրավիճակում, երբ կալանքի տակ են չորս եպիսկոպոս ու արքեպիսկոպոս։ Ցավով եմ նշում, որ Արշակ, Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանները գտնվում են անազատության մեջ, սակայն լիովին վստահ եմ սրբազան հայրերի ամրության վրա։ Նրանց կալանքով հնարավոր չէ կոտրել կամ ճնշել։ Մենք պետք է ավելի ամրանանք և ավելի սառը հաշվարկով և ճիշտ քայլերի հաջորդականությամբ վերջ դնենք այս չարիքի խորհրդանիշ իշխանությանը։

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում ցուցադրված դիմակայությունը և 10 տիրադավների փախչելը տպավորիչ էին, սակայն ցանկալի կլիներ, որ այդ օրը Մայր Տաճարում լիներ ոչ թե մի քանի հազար, այլ երկու միլիոն մարդ։ Ներկաների քանակը լիովին բավարար էր, որպեսզի հերձվածների խմբակը փախուստի դիմեր։

Ինչ վերաբերում է 2026 թվականին՝ Հրե Ձիու տարուն, ապա սա սպասում չէ, այլ արդեն ութերորդ տարին շարունակվող նույն ցանկությունն է և նպատակը՝ Հայաստանն առանց Նիկոլ Փաշինյանի։ Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը և հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը և նրա հրահանգիչ Ալիևը։ Այս թեմային եմ անդրադարձել Վաղարշապատի ավագանու նիստի ժամանակ՝ նաև հարցս ուղղելով Արգիշտի Մեխակյանին։

Վերջում նշվում է, որ իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ» հեռուստաընկերությամբ չհեռարձակվի։