Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հարձակումը հակասահմանադրական է, հակապետական, հակահայկական:

Հայաստանի բոլոր արժանապատիվ և պետականամետ քաղաքացիները, անկախ իրենց կրոնական հայացքներից, ազգությունից և քաղաքական նախասիրություններից, պետք է պաշտպանեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ ադրբեջանաթուրքական պատվերով գործող Նիկոլ Փաշինյանի ոտնձգություններից։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած և հուդայական վարքագիծ դրսևորած «հոգևորականները» պետք է կարգալույծ արվեն ու դասվեն Արցախը և Հայաստանի տարածքները հանձնածների շարքին։

Դա անբարոյական ու հակաքրիստոնեական վարքագիծ է։

Մեզ ուզում են համոզել, որ մենք հենց սա ենք՝ անունակ որոճողներ։ Այս եղկելի տեսարանից հետո պետք է հարցնել՝ Շուռանե՛ր, ինչքա՞ն գումար է Ձեզ անհրաժեշտ այսքան իջնելու համար։

Մի համակերպվեք այս խայտառակ վիճակի հետ, բոյկոտեք ոչ «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտը։

Պարզապես չեմ ուզում մտնել Նիկոլի օրակարգի մեջ և անդրադառնալ էս «մեծապատիվ սրբերի» ապօրինություններին ու իրական պղծություններին։