Ֆրանսերենում կա մի ծաղրական արտահայտություն՝ «Cherchez la femme» («Փնտրիր կնոջը»), որը նշանակում է, որ ցանկացած անսովոր, հանցավոր կամ տարօրինակ իրադարձության պատճառը կինն է։ Հայկական իրականության մեջ այս արտահայտությունը կարելի է փոխաբերել՝ «Փնտրիր կոմպրոմատն ու փողը»։
Այս եղկելի տեսարանից հետո առաջանում է միակ հարցը՝ Շուռանե՛ր, ինչքա՞ն գումար է Ձեզ անհրաժեշտ այսքան իջնելու համար։ Ո՞ր ահասարսուռ կմախքներն եք պահած ձեր պահարաններում, որ ստիպված եք հրապարակային այսքան նվաստանալ։
Նիկոլ Փաշինյանը, հոգևորականներին ընդունելով, փաստացի Էջմիածնում ներդրված ականները պայթեցրեց՝ բացահայտելով իր իրական նպատակը։ Նրա գործողությունները հակասահմանադրական են, հակապետական և հակահայկական։ Այս հարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա ոչ միայն ապօրինություն է, այլև հայ ժողովրդի հոգևոր արժեքների նկատմամբ բացահայտ ագրեսիվություն։
Այս ամենի ետևում կարող է լինել Ալիևի պատվերը, որը փոխանցվել է Փաշազադեի միջոցով։ Պատվերը պարզ է՝ կազմաքանդել Հայաստանի հոգևոր հիմքերը։
Մի համակերպվեք այս խայտառակ վիճակի հետ։ Բոյկոտեք ոչ «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտը։ Պահանջեք պատասխանատվություն և հրաժարվեք լռելուց։