Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի ժամանակ մենք՝ Հայկ Դորունցի հետ մի խումբ քաղաքացիներ, կատարեցինք մի պարզ, բայց խորհրդանշական գործողություն։ Երբ պատարագի ընթացքում պետք էր հնչեր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը, մենք այն հնչեցրինք։ Սա արվեց այն պատճառով, որ կաթողիկոսի անունը զեղչվել էր, չէր հնչում, քանի որ 385 եկեղեցի, որոնք մոտ 150 հազար Հայ առաքելական եկեղեցու հետևորդ են ներկայացնում, հանձնած էին պատարագը գրաքննության։
Սա ոչ թե պարզապես կրոնական արարողության փոփոխություն էր, այլ բացահայտ գրաքննություն, անարգանք հավատացյալների հանդեպ, Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպության օրինական գործունեության խոչընդոտում, սահմանադրության խախտում և միջազգային իրավունքի քայքայում։ Մենք պարզապես չենք հնչեցրել կաթողիկոսի անունը, մենք գրաքննությունն ենք ի չիք դարձրել, վերադարձրել ենք ճիշտ տեքստը տեղը։
Որևիցե կուսակցության, հատկապես ահաբեկչական կուսակցության առաջնորդ իրավունք չունի գրաքննելու որևիցե կրոնական կազմակերպության օրինական արարողությունն ու տեքստը։ Այս գործողությունը հավատացյալների հույզերի դեմ ահաբեկչություն է։
Այս իրադարձության կապակցությամբ ես կոչ եմ անում բոլոր գրողներին, ռեժիսորներին, նկարիչներին, քանդակագործներին, երաժիշտներին, մշակութային գործիչներին ու գիտնականներին՝ կոշտ արձագանքել այս գրաքննությանը։ Ինչպես նաև իրավապաշտպաններին, հասարակական ու քաղաքական գործիչներին՝ ցուցաբերել 0 հանդուրժողականություն պատարագ գրաքննելու կապակցությամբ։
Արտասովոր է, որ դատախազությունը, որը պետք է պաշտպաներ օրինականությունը, հրաժարվել է գործ հարուցելուց Նիկոլ Փաշինյանի դեմ 209-րդ և 441-րդ հոդվածներով (Կրոնական կազմակերպության գործունեությանը խոչընդոտելու և պաշտոնական դիրքի չարաշահման համար)։ Սա նշանակում է, որ ցանկացած հավատացյալ պետք է ստանձնի իր եկեղեցու պաշտպանությունը, քանի որ իրավապահ համակարգը ստանձնել է ժողովրդավար երկիր հանձնածի քմահայճույքների իրականացումը։
Սա միայն կրոնի հարց չէ, այլ կարգ ու կանոնի հարց է։ Ուստի, ոչ միայն հավատացյալ, այլ աթեիստ, ագնոստիկ, ապաթեիստ պետք է հասկանա այս գործողության էությունը և դիմակայեն։
Ազատություն՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Ազատություն՝ շանտաժներից, կոմպրոմատներից ու գայթակղություններից այն հոգևորականներին, ովքեր ընկել են 2000-ից ավելի խաչքար հանձնած դեղին մամուլի խմբագրի ճիրանները։
Ինձ եկեղեցուց ուժով հեռացնելու, ազատությունից զրկելու հանգամանքը անպայման կգտնի իրավական պատասխան, թեև բոլորս էլ գիտենք, որ հռչակագրի ու սահմանադրության խախտումը ջուր խմելու պես բան սարքածի հետ ի՞նչ իրավական դաշտ։