Հունգարիայի վարչապետը զիջում է իշխանությունը ընդդիմությանը

Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում իշխող «Ֆիդես» կուսակցությունը զգալի պարտություն է կրել՝ զիջելով 45-ամյա Պետեր Մագյարի գլխավորած ընդդիմադիր «Տիսա» կուսակցությանը։

Ընտրական արդյունքները ցույց են տալիս, որ ընդդիմությունը ստացել է խորհրդարանի 199 տեղից 138-ը՝ սահմանադրական մեծամասնություն ձևավորելով։ Իշխող «Ֆիդես» կուսակցությունը և նրա հետ դաշինք կազմած Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցությունը կունենան ընդամենը 55 տեղ, իսկ ծայրահեղ աջ «Մեր հայրենիքը» շարժումը՝ 6։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների ռեկորդային 79,56%-ը։ Վարչապետ Վիկտոր Օրբանը, ով Հունգարիան ղեկավարում էր 2010 թվականից՝ 16 տարի շարունակ, ընդունել է պարտությունը և շնորհավորել է Պետեր Մագյարին հաղթանակի կապակցությամբ։