Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ի եղբոր և որդու կալանքը երկարացվել է

ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող քրեական գործով կալանքի տակ գտնվող Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ի եղբայր՝ Գևորգ Ներսիսյան, և նրա որդի՝ Համբարձում Ներսիսյան, կալանքի ժամկետը երկարաձգվել է։

Ինչպես հայտնի դարձավ, Գևորգ Ներսիսյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով, իսկ Համբարձում Ներսիսյանի կալանքը՝ 3 ամսով։ Այս մասին «Փաստինֆո» լրատվական կայքին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Ներսիսյաններին կալանավորել են Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։ Վերջինը պնդել էր, որ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները խոչնդոտում են իր քարոզարշավը։