Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցած հոգևորականաց դասի ժողովի ընթացքում, որի գլխավորությամբ էր Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վրդ․ Մխիթարյանը, մեր հոգևորականական կազմը վերահաստատեց իր անսասան հավատարմությունը։
Մենք, Տավուշի թեմի հոգևորականաց դասի ներկայացուցիչները, հաստատում ենք մեր անխզելի կապը և անսասան հավատարմությունը Մեր Սուրբ Եկեղեցու անփոփոխ ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Ստեղծված և ոչ ընդունելի իրավիճակը պարտադիր դարձնում է մեր հոգևոր ծառայության նվիրումը, որը կատարում ենք արդարության և ճշմարտության բարձր գիտակցությամբ։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ հավատարիմ Սուրբ Գրքի անփոփոխ ճշմարտությանը և Եկեղեցու Սրբազան ավանդությանը՝ ի սեր մեր հավատացյալ ժողովրդի։
Թող Ամենակարող Տերն օրհնի, զորացնի և շնորհազարդի մեր բարեպաշտ ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի։
Սույն հայտարարությունը հաստատվեց հոգևորականաց դասի ստորագրությամբ։