Իսլամի հետևորդները դատում են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան հայրերին։ Այս գործողությունը, որը կատարվում է Մասիս Մելքոնյանի կողմից, Փաշազադեի ցանկությունների իրականացումն է։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերացնում է Հայ Եկեղեցու գործոնը, դերը և նշանակությունը հայ ժողովրդի կյանքում։ Սա վերջին հենասյունն է, որի վրա մի կերպ կանգնած է հայկական պետությունը։
Այս քաղաքականությունը ճանապարհ է հարթում թուրքերի համար, որոնք կարող են բնակվել Հայաստանում՝ զգալով իրենց ազատ և անկաշկանդ։ Նրանք կկարողանան հիմնվել և կառուցել մզկիթներ, կատարել նամազ առանց վախի, և հաստատվել հայ հողի վրա առանց խոչնդոտների։
Անտարբեր ապրող հայ ժողովուրդ, եթե այսօր չպաշտպանես քո Եկեղեցին, վաղը քո ձեռքով կսարքես մզկիթ թուրքերի համար։ Եթե այսօր զորավիգ չես լինի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, վաղը ստիպված կլինես հանդուրժել թուրք֊ադրբեջանական մզկիթների առկայությունը։ Եթե այսօր նեցուկ ու թիկունք չես լինի Հայ Եկեղեցու սպասավորներին՝ Դպիրից մինչև Կաթողիկոս, ուրեմն վաղը դու ոզես չուզես կհանդուրժես թուրք մոլաներին։
ՀՀ Կառավարության ղեկավարի գաղափարակից և գործընկեր Արամ Սարգսյանի քաղաքական հայացքները կիսող Մասիս Մելքոնյանը, որը նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության հեղինակն է, կալանքի որոշում է կայացրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազաններ՝ Բագրատ Սրբազան, Միքայել Սրբազան և Արշակ Սրբազանի մասով։
Այս գործը, որը հրահանգված է Նիկոլ Փաշինյանի կողմից, ունի թուրք֊ադրբեջանական հետք։ Այն նման է 2012 թվականին Էդվարդ Միրզախանյանի կողմից Ալիևի հետ քիրվայություն անելու որոշմանը, որի նպատակն էր անվճար գազ ստանալ։