«Յոթվերք» սրբապատկերը հազավադեպ է դուրս բերվել Սուրբ Աստվածածին եկեղեցուց։ Եվ եթե դուրս է բերվել, ապա հիմնականում աղետների, արհավիրքների ժամանակ։ Գյումրեցիները հավատացել ու հավատում են սրբապատկերի հրաշագործ զորությանը․ շուրջ 200 տարի է՝ սրբապատկերի մոտ Հայաստանի ու տարածաշրջանի այլ բնակավայրերից ուղտի են գալիս հազարավոր հավատացյալներ՝ ապավինելով նրա զորավոր ուժին։
Սրբապատկերը ավելի քան 150 տարի տեղադրված է Սբ Աստվածածին եկեղեցում, որը սրբապատկերի պատվին նաև Յոթվերք են կոչում։ Եկեղեցին գյումրեցիների սրբության սրբոցն է, ու հավատացյալ գյումրեցիների համար առանձնահատուկ հոգևոր նշանակություն ունի։ Յոթվերքն իր կառուցման օրվանից մինչև օրս երբևէ չի փակել իր դռները հավատավոր հոտի համար։ Սբ Աստվածածինը Էջմիածնի Մայր տաճարի հետ այն եզակի եկեղեցիներից էր, որը շարունակեց գործել անգամ բոլշևիկյան անաստվածության տարիներին, երբ եկեղեցում մնացել էր միայն մեկ հոգևորական, իսկ եկեղեցի մտնելու համար կարող էին գնդակահարել։
Դեկտեմբերի 7-ին՝ 1988 թվականի երկրաշարժի օրը, նիկոլական աղանդի ներկայացուցիչները՝ Նիկոլի գլխավորությամբ ներխուժելու ու մի քանի ժամով օկուպացնելու են գյումրեցիների հավատի սրբության սրբոցը՝ Սբ Աստվածածինը։ Շիրակի թեմը մերժել է նիկոլական խունտային։ Հավատացած եմ, որ Նիկոլի այս դավադիր քայլը չի ներվելու բարեպաշտ գյումրեցիների կողմից, սա Գյումրիում քաղաքական իշխանության բարոյական անկման հատակն է։ Քանի որ Նիկոլի կողմից Յոթվերքն օկուպացնելը բարոյական աղետ է, ուստի կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ հոգևոր հայրերը Յոթվիրաց սրբապատկերը դեկտեմբերի 7-ին դուրս բերեին եկղեցուց ու մի քանի ժամով տեղադրեին Սբ Ամենափրկչում։
Բարոյական ու հոգևոր կողմից բացի, կարևոր է նաև Սրբապատկերի ֆիզիկական անվտանգությունը։ Հաշվի առնելով նիկոլական իշխանության սադրիչ բնույթը՝ չի բացառվում, որ եկեղեցու ներսում միտումնավոր սադրանք կազմակերպեն ու կամա թե ակամա վնասեն Սրբապատկերը։
Այս խոսքերը ինձ հիշեցրեցին հայտնի ֆիլմի հերոսներից մեկին՝ Պանիկովսկուն, ով նույնպես ասում էր. «Ես Պանիկովսկին եմ, ես Պանիկովսկին եմ, ես ուղղակի այստեղ կանգնած եմ»։
Վաշինգտոնը նպատակադրված է իրոք փոքրացնել իր դերակատարումը այս տարածաշրջանում, կրճատել իր կախվածությունը արաբական էներգակիրներից և գրեթե միակ գլխավոր նպատակ է հռչակվում Իսրայելի անվտանգության ապահովումը։