Հարցադրումները, իրողությունները և նպատակները պետք է հստակ ձևակերպենք։ Այս պահի ամենածանր մեղքն անազնվությունն է։
Եթե իշխանությունները պահպանվեն, կարճ ժամանակ անց ԵՄ հանձնակատարներն ու եվրոպական ղեկավարները ողջունելու են «Հայաստանի խիզախ քայլերը՝ Սևանն Ադրբեջանի հետ ընդհանուր օգտագործման լիճ դարձնելու և ադրբեջանցի փախստականների վերադարձը կազմակերպելու հարցում»։ Նախագծին էլ սիրուն անուն կտան, ասենք՝ «Հաշտության ծով»։ Այդ ժամանակ արդեն ընդվզումն իմաստ չի ունենալու։
Այս մասին պետք է բաց խոսել սեփական ժողովրդի հետ։
Մեր հասարակության մի մասը լծվել է մեր պետության քանդմանը։ Նրանք ամեն ինչ շատ լավ հասկանում են, բայց իրենց համար հորինում են ինքնաարդարացման վարկածներ։
Հնարավո՞ր է փոխել այս վիճակը։ Միանշանակ, այո, եթե արվեն կարևոր քայլեր։
1. Տարանջատել «նեղ խումբը» մնացածից։ Դրանք տարբեր բաներ են։
2. Բաց խոսակցություն «մնացածի» հետ։
3. Բաց խոսակցություն անտարբեր հասարակության հետ։
Սրանք աշխատանքի վճռորոշ ուղղություններն են։
Հանրային-քաղաքական ընդդիմադիր համակարգերը պետք է լուծեն այս հավաքական խնդիրը՝ աշխատելով ոչ թե կենտրոնացված, այլ ապակենտրոնացված ոճով։ Սա հաջողության բանալիներից է։
Իրողություն 1. Հոգևոր և աշխարհիկ «Gauleiter»-ները
Հայաստանում գործում է «գաուլայթերների» համակարգ։ Գործադիր, ուժային, հոգևոր, մտավորական և այլ տիպի։ Գաուլայթերները և կոլաբորացիոնիստները միշտ միասին են լինում։ Որպես կանոն, միջավայրը նրանց տոտալ մերժում է, ինչը վերջանում է այդ քվազիհամակարգի փլուզմամբ։
Հանրային-քաղաքական ընդդիմադիր համակարգերի հավաքական խնդիրը պետք է լինի հասարակական մթնոլոտը փոխելը։ Սա լիդերներից պահանջում է այլ գործիքակազմ, քան՝ սեփական վարկանիշի հարցը կամ խանդը ուրիշի վարկանիշի հանդեպ։
Հիշենք, որ ընտրությունների պատրաստվող հասարակությունն այս պահին այսպիսին է.
Այս վիճակն ունի հանգուցալուծման երկու տարբերակ.
1. Եթե հասարակության մի զգալի մաս տարբեր չափով ջանք է թափում, որ իր պետությունը քանդվի, ապա այն քանդվելու է։ Եթե նույն հասարակության մի մեծ մաս անտարբերությամբ հետևում է այդ պրոցեսին, ուրեմն այդ երկիրը քանդվելու է։
2. Եթե գիտակից հանրային ակտիվը, ներառյալ՝ ընդդիմադիր քաղաքական համակարգը, հասկանան սա, կառուցեն ճիշտ մարտավարություն՝ ասելիքի, անելիքի, գրագետ հաշվարկների, համատեղ աշխատանքի (ոչ թե խանդի), համակեցության նորմերի վրա հենված կանոններով, ապա հաջողություն անպայման լինելու է։
Իրողություն 2. Իշխանության սխալները և ընդդիմության հնարավորությունները
Իշխանությունը թույլ է տալիս կոպիտ սխալներ (որոնցից պետք է կարողանալ օգտվել)։
a. Հակաեկեղեցական արշավն աննախադեպ պատմական համախմբում է առաջացրել ժողովրդի և եկեղեցու, ժողովրդի և Վեհափառի միջև։
b. Մեզ պատվազուրկ պետության վերածելու քարոզչությունն աննախադեպ համախմբում է առաջացրել հակաիշխանական դրոշի տակ։
Ինչպե՞ս օգտվել այս սխալներից։ Չի կարելի ընդդիմություն հասկացությունը նեղացնել մինչև լիդեր, մանդատ կամ հաջորդ իշխանության փայ։ Դա հանցագործություն է պատմության առաջ։ Լրիվ հակառակը. իշխանության սխալները ստեղծում են բացառիկ հնարավորություններ լայն համախմբման, չգրված դաշինքների, մտածողության ընդհանրությունների համար։ Բոլոր նրանք, ովքեր մերժում են այս իրականությունը և հասկանում են վտանգը, ընդդիմություն են։ Լայնացնենք ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ հասկացությունը, և այն կդառնա 9-րդ ալիք։
Միասնական գործ՝ բացատրել ընտրությունների էությունը
Կա գործ, որը պետք է միավորի բոլոր ընդդիմադիր շրջանակներին։ Միասնությունը ցուցակը կամ ապագա պաշտոնը չէ։ Դա ասելիքի ու աշխատանքի ընդհանրությունն է։ Իմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով, ժանրերով, մեր ու ձեր ձևերով, նախկին, ներկա ոճերով, բացատրենք ժողովրդին՝ ինչի մասին են այս ընտրությունները։ Մեդիա, ինտերակտիվ շփումներ, ասուլիսներ, հայտարարություններ, ընտանեկան միջոցառումներ, զրույցներ սեղանի շուրջ և այլն։ Այս ընտրությունները Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին են։ Մյուս բոլոր նշանակությունները չորրորդական են։
Կարո՞ղ ենք այս պարզ բանն անել։ Կարող ենք։
Լրացուցիչ մտքեր
Պատահական չեն նաև Մոլագարի այն թեզերը, որ կաթողիկոս պետք է ընտրի ժողովուրդը, իսկ մինչ այդ կաթողիկոսի տեղապահը պետք է լինի ամուսնացյալ քահանա։
Այս ընտրությունները Հայաստանում ապրելու մեր հնարավորության մաս