Հոկտեմբերի 6-ի իրադարձությունները, երբ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը Ադրբեջանին, ցույց տվեցին ոչ միայն հայկական պետականության անկման, այլև Հայաստանի վարչապետի կողմից իրականացվող խորհրդավոր և վտանգավոր խաղը՝ թուրք-ադրբեջանական դուետի հետ։
Փաշինյանը հասարակությանը համոզեց, թե նա ուղղակիորեն, առանց միջնորդների, բանակցում է Ալիևի հետ։ Սա ստախոսություն է։ Իրականում, Ալիևի հետ բոլոր շփումները կատարվում են Էրդողանի միջնորդությամբ։ Թուրքիայի նախագահը, որին Փաշինյանը սեղմում էր իր կրծքին, ոչ թե խաղաղության հավասարակշռված միջնորդ է, այլ աթոռի հովանավոր, որին Փաշինյանը խոստանում է բավարարել թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները՝ Հայաստանի ինքնիշխանության և ազգային շահերի հաշվին։
Անթալիայում տեղի ունեցածը Թուրքիայի հերթական միջնորդական առաքելությունն էր։ Ռազմական ավարի կարգավիճակով նշանակված Արարատ Միրզոյանը դահլիճում նստեցրել էին և թելադրում էին ադրբեջանական պահանջները։ Դրանցից երևացող մասը վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ինստիտուտի լուծարմանը։ Ադրբեջանը «խաղաղության» թղթի դիմաց պահանջում է ՀՀ անկախության հռչակագրի վերացումը և Արցախի հարցով Մինսկի խմբի լուծարումը։ Փաշինյանը երկուսին էլ համաձայն է, պարզապես խոստանում է ստորագրել թուղթը՝ իբրև հայ ժողովրդին մի փոքրիկ հատված խաբելու և հետո ամբողջական փաթեթով բավարարել մյուս պահանջները՝ «փախստականների» վերադարձ, ռազմատուգանք, «Զանգեզուրի միջանցք» և այլն։
Ալիևը չի համաձայնվում Նիկոլի հետ։ Նա պահանջում է ամեն ինչ տալ միանգամից։ Փաշինյանը, վախենալով իշխանությունից զրկվելուց, ապավինում է Էրդողանին՝ որպես իր աթոռի հովանավորի։ Նրա հարաբերությունները թուրքական և ադրբեջանական ղեկավարների հետ կառուցված են հետևյալ բանաձևով․ «Եթե ինձ շատ սեղմեք և ստիպեք նախապայմանները արագ բավարարել, ապա ես կթռնեմ աթոռից, և ամեն ինչ կփոզմիշ կլինի։ Թողեք, որ ես կամաց-կամաց ապահովեմ ձեր պահանջները, որպեսզի դրանք մարսեմ»։
Ալիևն ու Էրդողանը Նիկոլի մասով դերաբաշխում են արել։ Էրդողանը խաղում է «բարի ոստիկանի» դերը՝ գրքեր նվիրելով, իսկ Ալիևը՝ «չարի»։ Նիկոլը հերթով կատարում է «չարի» պահանջները և ապավինում «բարի» Էրդողանին։ Նրան պատին են դեմ տվել, քանզի գիտեն, որ տեղ չունի փախչելու։
Հայաստանը փրկվելու հնարավորություն ունի, և այդ հնարավորությունը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Երևանը, Գյումրին և Փարաքարը ցույց են տվել Նիկոլի հեռացման ձևը։ Քաղաքական պայքարը կընթանա 6 ուժերի միջև, և վաղարշապատյան «հաճախորդ» օպերացիան կապտվի, քանի որ Արամը «խփված» քարտ է։
Նիկոլ Փաշինյանին բախումներ են պետք։ Ինքն այլ տարբերակ չունի։ Նա վախենում է ընտրություններից, վախենում է իշխանություն կորցնելուց, վախենում է օրինականությունից։
Աննա Հակոբյանը ՀՀ քաղաքացիների կողմից ընտրված պատգամավոր չէ։ Նա Նիկոլ Փաշինյանի կինը չէ։ Հետո ի՞նչ է նրա դերը, որ միասին են ապրում կամ համատեղ երեխաներ են ունենում։
Այս պայմաններում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է կոչ անի հայ ժողովրդին կանգնել իր կողքին և թույլ չտալ մեր դարավոր ինստիտուտի փլուզումը՝ դեմ գնալով թուրք-ադրբեջանական օրակարգի կյանքի կոչմանը։
«Թավշյայի» սկիզբ կարելի է համարել այն օրը, երբ հայտարարվեց, որ Նիկոլը ճիշտ էր։ Ավարտի մասին հայտարարեց արդեն ինքը Նիկոլը՝ փառաբանելով խաղաղամոլությունը, ճոխությունը, օլիգարխիան, թալանը, ճոխ միջոցառումը, բոշի եղի շատացումը։