Ինչպես հայտնի է, «Մայր Հայաստան» խմբակցությունը դատարան է դիմել 2024 և 2025 թվականներին Երևանի կայանատեղիների գների բարձրացման դեմ։ Դատարանը երկու դեպքում էլ որոշել է, որ այդ թանկացումը ոչ իրավաչափ է։
Այսօր Վերաքննիչ դատարանը ևս հաստատել է նախկին որոշումը՝ ճանաչելով թանկացումը ոչ իրավաչափ։
Այնուամենայնիվ, իշխանական կողմը, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) և դրա «Հանրապետություն» կոչվող քույր կուսակցությունը, ամեն ինչ անում են՝ հաջորդ տարի էլ կայանատեղիների գինը բարձրացնելու և կրկին քաղաքացիների գրպանից գումարներ հավաքելու համար։ Այս գործընթացը, որպես կանոն, իրականացվում է «կեղծ ընդդիմադիր» անդամների միջոցով։
Այս տարվա դրությունը դեռևս պարզ չէ, սակայն մենք, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ, պատրաստ ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ թույլ չտալու համար հերթական այս անօրինական թանկացումը, որը ներառված է դեկտեմբերի 23-ի նիստի օրակարգում։
Այսպիսով, քաղաքային իշխանությունները երկրորդ տարին շարունակ չեն կատարում դատարանի օրինական պահանջը և շարունակում են խախտել իրենց քաղաքացիների իրավունքները՝ փորձելով գումարներ հավաքել։
Հրապարակումը պատրաստվել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության կողմից։