Իշխանության գլուխ գտնվող Նիկոլ Փաշինյանը, որը 2018 թվականին իշխանության եկավ «կոռուպցիայի դեմ պայքարի» և «թալանը վերադարձնելու» պլատֆորմով, այսօր հայտնվել է իր կառավարման ամենախորը ճգնաժամի մեջ։ Իր վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, իսկ հակավարկանիշը՝ վտանգավոր չափերի։
Այս իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ ժողովուրդը հասկացել է, թե իբրև «կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ» և «թալան չանելու» երդում տված մարդը, իրականում դարձել է հակաժողովրդավարության և թալանի քայլող խորհրդանիշ։
Արցախի և Հայաստանի տարածքների հանձնումից հետո Փաշինյանը շարունակում էր պնդել, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, սակայն ժամանակը ցույց տվեց, որ սա պարզապես մեկ այլ ստամոքսալարում էր։ Տիգրան Ավինյանի ներգրավվածությունը ԱՆԻՖ-ի գործում և նրա կոռուպցիոն ռիսկերի մասին ողջամիտ կասկածները բավարար են, որպեսզի պայթի «թալան չկա» փուչիկը։
Ժողովուրդը տեսնում է նաև, որ «ժողովրդավարություն» կոչվածը նույնպես բլեֆ է։ Մարդու իրավունքները ոտնահարվում են, ընտրություններին վարչական և այլ տիպի ռեսուրսներ օգտագործվում են նախորդների ոճով, իսկ շատ հաճախ՝ ավելի «բեթար» ձևով, ինչը վկայում է ընտրական համակարգի խախտման մասին։
Այս ամենի դեմ հակադրվելով՝ ընդդիմությունը հանրային ասպարեզում բարձրաձայնում է կոռուպցիայի և թալանի թեմաները, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը հիստերիկանում է և սկսում անձնական վիրավորանքներ հասցնել։
Իշխանության կորստի վախից Փաշինյանը խրախուսում է նաև բռնությունը։ Նոր Նորքում տեղի ունեցած խուլիգանությունը, որտեղ քաղաքացուն ծեծեցին, թալանը կոծկելու ձև էր։ Բացի այդ, նման հանցագործությունների իրականացումը փորձ է արվում վախի մթնոլորտ ձևավորել՝ հանրային ուշադրությունը շեղելով իշխանության կողմից կատարվող թալանների թեմայից։ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենայի այրումը կարելի է դասել այդ վախի մթնոլորտի ձևավորման փորձերի շարքին։
Այս ամենի և աթոռը պահելու հուսահատ փորձերի ֆոնին Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր վերջին օրերը մոտենում են։ Հիմնական քաղաքական պայքարը կընթանա և քվեները կբաշխվեն 6 ուժերի միջև։
Այս իրավիճակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է կոչ անի հայ ժողովրդին կանգնել իր կողքին և թույլ չտալ մեր դարավոր ինստիտուտի փլուզում՝ դեմ գնալով թուրք-ադրբեջանական օրակարգի կյանքի կոչմանը։