Իշխանության գործիքի անկումը

Իմ վերլուծության հիմքում ընկած է մի պարզ փաստ՝ ժամանակակից Հայաստանում իշխանության գործիքների հավաքածուի մեջ, որը նախկինում համարվում էր հիմնականը, այժմ կորցրել է իր արդյունավետությունը։ Այս գործիքը մարդկանց վարկաբեկումն է՝ որպես հանրային պախարակման և հեղինակազրկման միջոց։

Այս մեթոդի հաջողության համար անհրաժեշտ են երկու հիմնական նախապայման։ Դրանցից առաջինը՝ հանրության մեջ պետք է գոյություն ունենա կայուն արժեքային համակարգ, բարոյական չափանիշներ և ընդհանուր ընկալված նորմեր։ Երկրորդը՝ պետք է լինի հանրային կարծիքի և պախարակման երևույթ, որը թույլ կտա հանրության ուշադրությունը կենտրոնացնել որևէ անձի վրա և դատապարտել նրան։

Այս երկու պայմանները հին Հունաստանում կյանքի է բերվել են Օստրակիզմի միջոցով, երբ քաղաքացիները հանրային ժողովներում (Ագորան) որևէ անձի կարող էին վտարել քաղաքից՝ համարելով նրան վտանգավոր իրենց բարոյականության և հասարակական կարգի համար։

Այս մեթոդը, որը հաճախ կիրառվում էր որպես հեղինակազրկման գործիք, այլևս չի աշխատում։ Պատճառը շատ պարզ է։ Իշխանության կողմից կիրառվող վարկաբեկման գործիքը հիմնված էր հանրության ընդհանուր արժեքների վրա, սակայն վերջին տարիներին այդ արժեքները կոտրվել են։

Հանրությունը, որը մի ժամանակ միավորված էր ընդհանուր բարոյական չափանիշների շուրջ, այժմ բաժանված է թշնամական խմբերի։ Բարոյական նորմերը, որոնք երբեմնի հանրային պախարակման հիմք էին, այլևս չեն գործում։ Դավաճանությունը դարձել է նորմալ երևույթ, պարտությունը՝ հաղթանակ, իսկ Հայրենիքի հասկացությունը՝ հարցականի տակ։

Այս պայմաններում հանրային պախարակում կազմակերպելն անհնար է։ Որքան էլ իշխանությունը փորձում է մարդկանց վարկաբեկել, նրա հիմնական գործիքը՝ հանրային կարծիքը, այլևս չի աշխատում։ Իշխանության մոտ մնացել է միայն բռնության գործիքը, որի հնարավորությունները սահմանափակ են։

Այս փոփոխության ամենավառ ապացույցներից են հանրության անկեղծ աջակցությունը Մայր Աթոռին և Վեհափառին, ինչպես նաև հանրության կողմից դատապարտված «տիրադավերի կուչկան» երևույթը։ Դաստիարակության ամենամեծ ուսուցիչը կենդանի օրինակն է, ոչ թե պարզապես կարգախոսները։ Այսպիսով, իշխանության կողմից կիրառվող վարկաբեկման գործիքի անկումը հանրության կողմից իր արժեքների պաշտպանության և հոգևոր ապրելակերպի պաշտպանության արդյունքն է։