Իմ համար տպավորիչ էր Երևանի ավագանու անդամ Սամվել Հակոբյանի ելույթը ոչ թե այն պատճառով, որ նա իմ ընկերն է, այլ նրա համար, որ նա պարկեշտ ընտանիքից դուրս եկած պարկեշտ մարդ է, ով մասնագիտական, քաղաքական և քաղաքացիական առումով քարը քարին չթողեց Երևանի ավագանու ակնհայտ լկտի նախագծից։
Այս պատմությունը սկսվեց 2024 թվականի հունվարից, երբ pro Մայր Հայաստան շարժման հետ համատեղ պայքարեցինք տեղի ունեցող աբսուրդ թանկացումների և սոցիալական անարդարության դեմ։ Andranik Tevanyan-ի առաջարկած պարզ գաղափարը՝ կարմիր գծերի թանկացումն անընդունելի է, դարձավ մեր ընդհանուր կենտրոնը։ pro bono սկզբունքով ես սկսեցի աջակցել այդ հարցում՝ իրականացնելով մասնագիտական ներկայացուցչություն։
Մենք սկսեցինք աշխատել, վերլուծել և երկու դիմում ներկայացրեցինք Վարչական դատարան՝ Մայր Հայաստանի անունից։ Արդյունքը զարմանալի էր. 2024 թվականին մեր դիմումը բավարարվեց, և կարմիր գծերի թանկացումը ճանաչվեց ոչ իրավաչափ։ 2025 թվականին նույն դատարանը նույն որոշումը կայացրեց նորից։
Երևանի ավագանու իշխող խմբակցությունը, սակայն, կա՛մ չիմացությամբ, կա՛մ գիտակցաբար ձգձգում էր բողոքարկումը։ Նրանք չէին կարողանում ճիշտ լիազորագիր տալ, ապա տվեցին չզեկուցվող նախագծով, բազմիցս բողոքարկեցին, սակայն օրերս Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է։
Բայցևայնպես, Երևանի ավագանու իշխող մեծամասնությունը, թքած ունենալով օրենքի և արդարադատության վրա, նույն հիմնավորումներով նույն գնով 2026 թվականի համար կարմիր գծերի վճարը սահմանում է 160000 դրամ։ Սա, թերևս, լավագույն ցուցիչն է, թե ով է պայքարում հանուն սոցիալական արդարության, ով՝ իրավական պետության և ով է ապապետական (նույն հակաիրավական)։
Այս գործերը հաղթելու ենք, ապօրինի թանկացումների արդյունքում տուժած քաղաքացիները փոխհատուցվելու են, և ոչ ոք և ոչինչ չի մոռացվելու։ «Մայր Հայաստանն» այս ամենին դեմ է քվեարկել։
Այս միտումները վկայում են այն մասին, որ գալիք տարվա Հայաստանի ընտրություններում իրենց թեկնածու՝ Փաշինյանի շանսերը փոքրանում են։
Այս կոնֆլիկտը իրականում եկեղեցու մասին չէ միայն։ Բարեփոխված համարվող տրանսպորտային միջոցները չեն ապահովում քաղաքացիների անվտանգ երթևեկությունը, իսկ աշխատանքի ընդամենը 16 տոկոսն են արել՝ աշխատողներին տուն ուղարկելով։