Ուկրաինայում ընթացող իրադարձությունները ոչ միայն ազդեցություն են գործում աշխարհի քաղաքական դաշտի վրա, այլև ուղղակիորեն կապվում են մեր տարածաշրջանի և Հայաստանի անվտանգության հետ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և նրա կողմից կառուցված ռեժիմի ճակատագիրը, ըստ էության, հայկական իշխանության՝ նույնպես պոպուլիստական և դեմագոգիայի վրա հիմնված, ճակատագրի հայելին է։ Ուկրաինական ճակատագիրը հասկանալու փորձը հայկական իշխանության համար նշանակում է նաև սեփական ապագան վերլուծելու և հասկանալու հնարավորություն։
Այս պահին աշխարհում ընթանում է ոչ թե պարզապես պատերազմ, այլ իդեոլոգիական բախում՝ «պատերազմի» և «խաղաղության» կուսակցությունների միջև։ Ուկրաինայի ռեժիմը, որը ներկայացնում են ԵՄ որոշ երկրների ղեկավարները, ակտիվորեն դեմ է խաղաղությանը։ Նրանց համար խաղաղությունը նշանակում է ոչ միայն իշխանության կորուստ, այլև բացահայտվելու վտանգ՝ կոռուպցիոն ռեժիմի բոլոր մանրամասները լույսի դուրս գալու հնարավորություն։ Նրանք ստիպված կլինեին պատասխան տալ միլիոնավոր մարդկանց կյանքերի, հսկայական տնտեսական աղետների և Ուկրաինայի ֆիզիկական ոչնչացման համար։
Իրականում, խաղաղության հաստատման շահագրգռվածությունը ցուցաբերում են այլ գործիչներ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրանց համար պատերազմի շարունակությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի և ավելի վտանգավոր իրադարձությունների՝ մինչև 3-րդ համաշխարհային պատերազմի և ատոմային զենքի կիրառման։
Արցախի հայաթափման ճարտարապետներն ու նրանց աջակիցները՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, շարունակում են պահանջել պատերազմի շարունակությունը։ Նրանց նպատակը ոչ թե Ուկրաինայի պաշտպանությունն է, այլ աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխությունն ու իրենց ազդեցության գոտու ընդլայնումը։
Այս բախման վերջնական հանգուցալուծումը շատ կարճ ժամանակահատվածում կդառնա բացահայտ։ Եվ այս հանգուցալուծումը, անշուշտ, ուղղակի և խորը ազդեցություն կունենա Հայաստանի վրա։ Մեր երկրի ապագան կախված է այս գլոբալ խաղի արդյունքից, և մեր ղեկավարների պարտականությունն է ոչ թե պասիվ դիտորդ լինել, այլ ակտիվորեն ձևավորել մեր երկրի դերը նոր աշխարհաքաղաքական իրադրության մեջ։