Վաղարշապատի ավագանու ընտրություններ. Քաղաքական դաշտի վերջնական հաշվարկ

Նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 1 դաշինք և 8 կուսակցություն։ Սակայն, դատելով իրավիճակից, հիմնական քաղաքական պայքարը կընթանա և քվեները կբաշխվեն 6 ուժերի միջև։

Իրականում, 9 ուժերից 3-ը ակնհայտ հետնապահներ են և ընտրություններին մասնակցում են անհասկանալի մոտիվացիայով։ Նրանց դերը կլինի ավելի շուտ ցուցադրական, քան ռեալ մրցակից լինելու։

Հիմնական դիմակայությունը կառաջանա 6 ուժերի միջև, որոնցից յուրաքանչյուրը ունի իր հստակ նպատակը և հանրության մեջ ունի իր աջակցողների խավը։

Իշխանության դաշինքը. ՔՊ և «Հանրապետություն»

Այս ընտրություններին իշխանությունը ներկայացնում է երկու կուսակցություն՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» և իր կցորդը՝ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»։ Սա այն զույգն է, որը կոալիցիա է կազմել Երևանի ավագանուում և խայտառակ ձևով տապալել է կառավարումը՝ զուգահեռաբար թալան, տուգանքի մատերիալ դարձնելով մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին։

Արամ Սարգսյանը, որը մասնագիտությամբ աշխատում է իր եղբայր՝ Վազգեն Սարգսյանի հետ, Նիկոլ Փաշինյանի կցորդն է ոչ միայն Երևանի ավագանուում, այլև թուրքամետ քաղաքականության հարցերում։ Նա թուրքական 5-րդ շարասյան տիպիկ ներկայացուցիչ է և երբեմն Նիկոլից ավելի Նիկոլ է դառնում, երբ խոսքը վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններ փչացնելուն կամ Թուրքիային քծնելուն։

Այս զույգը արդեն իսկ կնքել են որպես ուրացողների դաշինք։

Ընդդիմադիր դաշտի հիմնական ուժերը

Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է՝ Արցախյան 1-ին պատերազմում զոհված ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի որդին։

Նիկոլ Փաշինյանը հիմա բացահայտորեն հայտարարում է, որ Արցախը թոկ է եղել Հայաստանի վզին, և ինքը ուրախ է, որ այլևս չկա։ Ստացվում է, որ Հայաստանի վզին թոկ կապողերից մեկը եղել է Արգիշտիի հայրը։ Հիմա, եթե Արգիշտին կիսում է Նիկոլի գաղափարները, ուրեմն հոր գործն ուրացող է՝ դավաճան։ Իսկ եթե չի կիսում, բայց դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, ուրեմն ․․․

Դատելով ամենից՝ Արգիշտին հանուն աթոռի համաձայն է Նիկոլի մտքերի ու արածների հետ։ Այսինքն՝ ուրացող է։

Մյուս ուրացողը Արամն է, ով Վազգեն Սարգսյանի դիակի վրայով է մտել քաղաքականություն, հետո սեփականաշնորհել է եղբոր իմիջը և հիմա անում է Վազգենի դավանած գաղափարների հակառակը։

Ահա այս ուրացողների դաշինքը փորձելու է վաղարշապատցիներին խաբել, աթոռը պահել և անցնել նոր թալանների։

Ընդդիմադիր դաշտում դոմինանտ դերակատարում ունեն Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» կուսակցությունը և «Հաղթանակ» դաշինքը, որը Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի վաղարշապատյան պրոյեկցիան է։

«Մայր Հայաստանը» խառնել է նիկոլենց խաղաքարտերը Խոյ համայնքում։ Օրվա իշխանությունը արհեստականորեն միացրել է այդ համայնքը Էջմիածնին ու Ոսկեհատ գյուղին, որպեսզի այդ համայնքի ղեկավարի ենթադրյալ քվեներով կարողանա կոմպենսացնել Էջմիածնում Նիկոլենց ցածր վարկանիշը։

«Մայր Հայաստանի» ավագանու ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը, ով Դողս համայնքի ղեկավարն է եղել։ Ավագանու նախընտրական ցուցակի 2-րդ հորիզոնականում Դավիթ Կարապետյանն է, ով երկար տարիներ ղեկավարել է Ծաղկունք համայնքը։

Ուրիշ ուժեր և նրանց դերը

Ընտրությունների մասնակցության հայտ են ներկայացրել նաև Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը և «Ժառանգությունը»։ Վերջինիս մասնակցությունը ձևական է, քանզի իրականում «Ժառանգության» միջոցով ընտրություններին մասնակցում է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ում աղջիկն ընդգրկված է այդ կուսակցության ավագանու ցուցակում։

Ինչ վերաբերում է «Հայրենիքին», ապա այդ ուժի ավագանու ցուցակը գլխավորում է 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։

Եթե այս ուժերից որևէ մեկին չհաջողվի միանձնյա իշխանություն ձևավորել, ապա ակնհայտ է, որ պետք է միասնաբար զրկել ՔՊ–ին իշխանությունից։

Վաղարշապատի ընտրություններում ընդդիմադիր դաշտում միմյանց դեմ չգործելը և թիրախավորելը բացառապես ՔՊ–ին ու նրա կցորդ 5-րդ շարասյանը կլինի հաղթանակի գրավ