Համաձայն 2017 թվականի հունիսի 6-8-ի Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի որոշման, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվող Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) անդամների կազմը ձևավորվում է ըստ աշխարհամասերի և թեմերի մեծության սկզբունքի։ Ըստ այդ սկզբունքի՝ 21 անդամներից 19-ը ընտրվում են կամ նշանակվում են։
Հայաստանից ընտրվում են 2 անդամ, Արևելյան կիսագնդից՝ 2, իսկ Արևմտյան կիսագնդից՝ 1։ Բացի այդ, ի պաշտոնե անդամ են համարվում Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդը և Մայր Աթոռի Դիվանապետը։
Վերջին տարիներին, երբ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի հավաքներն անցկացնելը հնարավոր չեղավ օբյեկտիվ պատճառներով, Վեհափառ Հայրապետը, ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածին հիմնվելով, կատարել է կազմի փոփոխություններ։
Այս փոփոխությունները պայմանավորված էին մի քանի հանգամանքներով։ Դրանցից մեկը՝ եկեղեցական անդամների առաջնորդական կարգավիճակի փոփոխությունն է։ Թեմակալ նոր առաջնորդների ընտրության հետ կապված, իրենց նախորդներին փոխարինել են իրավունքի ուժով՝ ինչպես ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, Ֆրանսիայի հայոց թեմի, Արցախի թեմի, այնպես էլ Վիրահայոց թեմի պարագայում։
Ավելի լայն մասշտաբի փոփոխություններ տեղի են ունեցել նաև՝ հաշվի առնելով որոշ անդամների հաճախակի բացակայությունները, առողջական խնդիրները և այն հանգամանքը, որ ԳՀԽ-ի անդամ բարձրաստիճան եկեղեցականներ ազատազրկված էին։
Այս իրադարձությունների հետ կապված, Մայր Աթոռի բակում հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանց նպատակն է, ինչպես նրանք պնդում են, կանխել եկեղեցու ամբողջական ենթարկումը որոշակի շրջանակների կողմից, ինչը, նրանց կարծիքով, կխաթարի 2000-ամյա եկեղեցու միասնականությունը։ Մայր Աթոռում կուտակվել են նաև ոստիկանական մեծաքանակ ուժեր։
Այս իրադարձությունների համատեքստում «Մայր Հայաստան» կազմակերպությունը հայտնել է, որ այսօր մասնակցելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք միասնական ժամերգությանը։