Մայր Աթոռի բակում հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ՝ աջակցելու համար Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն

Այսօր Մայր Աթոռի բակում հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ՝ իրենց աջակցությունը հայտնելու համար Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Նրանց հավաքույթի հիմնական նպատակն է հակազդել այն փորձերին, որոնք, նրանց կարծիքով, ուղղված են եկեղեցուն ամբողջովին ենթարկելու՝ դրանով իսկ պառակտելով 2000-ամյա եկեղեցու միասնականությունը։ Հավաքվածների խոսքով՝ այս գործողությունները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենսդրության սկզբունքներին։

Մայր Աթոռի տարածքում նկատվում է նաև ոստիկանական մեծաքանակ ուժերի առկայություն։

Հավաքույթի կազմակերպիչները նշում են, որ որոշումները կայացվել են նաև՝ հաշվի առնելով ԳՀԽ-ի անդամ բարձրաստիճան եկեղեցականների առողջական խնդիրները և ազատազրկված լինելու հանգամանքը, ինչպես նաև որոշ անդամների հաճախակի բացակայությունները։

«Մայր Հայաստան» կազմակերպությունը հայտնել է, որ այսօր կմասնակցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք միասնական ժամերգությանը։