Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների միջնորդությունը։ Դատարանը որոշել է փոխարինել նրա նկատմամբ կալանք խափանման միջոցը տնային կալանքով և գրավով։ Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Սամվել Կարապետյանը կալանավորվել էր 2025 թվականի հունիսի 18-ին, իսկ նոյեմբերի 18-ին կալանքը երկարաձգվել էր ևս երկու ամսով։
Նույն օրը, ավելի ուշ, ձերբակալվել էր նաև Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատուն, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը։
Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի համաձայն՝ եկամուտները կկազմեն 151.5 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 156.8 մլրդ դրամ։ Այսպիսով, պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 5.3 մլրդ դրամ։
Միքայել Սրբազանը կշարունակի մնալ բժիշկների վերահսկողության տակ և ստանալ հետվիրահատական բուժում։