Հայաստանի քաղաքական դաշտում այսօր ամենատարածված զբաղմունքը, ես կասեի՝ մասնագիտությունը, «հայրենասիրությունն» է։ Այն դառնում է բոլոր սրիկաների վերջին հանգրվանը։ Այն նաև ֆինանսապես շատ ձեռնտու մասնագիտություն է բոլոր նրանց համար, ովքեր թշնամուց կրած պարտությունը ներկայացնում են որպես բարեբախտություն և հաղթանակ։
Մասնագիտությամբ «հայրենասերների» սիրած բառն ինքնիշխանությունն է։ Ինչքան շատ են այն օգտագործում, այնքան Հայաստանի ինքնիշխանությունը նվազում է։
Վերջին շրջանում «աստվածապաշտությունն» էլ է դարձել մասնագիտություն։ Դա դրսից պարտադրված մասնագիտություն է։ Այն բոլոր անաստվածների վերջին հանգրվանն է դարձել։
Նիկոլ Փաշինյանի մոտ այս երկու մասնագիտությունների գծով սուր դրսևորումներ են արձանագրվում։
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը նշում է, որ ի հայտ են եկել հերձվածող և սրբապիղծ անձեր, որոնք սերմանում են գայթակղություն և մոլորություն՝ ամենայն սուտ և կեղծիք տարածելով։
Անդրանիկ Թևանյանը նաև հարց է տալիս՝ ուր են քաղաքային ծառայությունները, որոնք պարտավոր էին ապահովել համընդհանուր, համակարգված ու անվտանգ մաքրում, ոչ թե ընտրողական վերահսկողություն։ Նրա խոսքերով՝ Երևանցիներից «մուռ» հանելու պրակտիկան շարունակվում է նոր տուգանքի տեսքով։
Անդրանիկ Թևանյանը հարց է տալիս նաև, թե ինչու է Հայաստանի վարչախումբը սեքսուալ հեղափոխություն կազմակերպում, խթանում թմրամոլություն ու խաղամոլություն, պայքարում քրիստոնեական արժեհամակարգի դեմ։