Հայաստանի կառավարությունը 2025 թվականի վերջում կունենա 5 տրլն 820 մլրդ դրամ պետական պարտք, որը 2026 թվականի ընթացքում կաճի 749 մլրդ դրամով՝ հասնելով 6 տրլն 569 մլրդ դրամի։ Այս կանխատեսումը պարունակվում է 2026 թվականի պետական բյուջեի նախագծում, որը հաստատվել է սեպտեմբերի 25-ին։
Պետական պարտքը կառավարությունը վերցնում է, քանի որ հարկերի և այլ եկամուտների գումարը բյուջեով նախատեսված ծախսերը հոգալու համար բավարար չէ։ Պարտքի աղբյուրները կլինեն ինչպես արտաքին՝ միջազգային կառույցներից ստացվող վարկեր, այնպես էլ ներքին՝ պետական պարտատոմսերի թողարկում։
Պետական պարտքի կառուցվածքը (մլրդ դրամ)
Արդյունքում:
2025 թվականի վերջին՝ ՀՆԱ-ի 52.9%-ը
2026 թվականի վերջին՝ ՀՆԱ-ի 55%-ը
ՀՀ կառավարության պարտքի ոչ մեծ մասը կազմում է Կենտրոնական բանկի պարտքը, մնացածը՝ Կառավարությանը։ Կառավարության պարտքի մայր գումարների և տոկոսների վճարումը կատարվում է պետական բյուջեի և նոր ներգրավվող պարտքերի հաշվին։
Հարկաբյուջետային կանոններով առանցքային է Կառավարության պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին։ Եթե տարվա վերջի դրությամբ այն չի գերազանցում ՀՆԱ-ի 60%-ը, ապա պարտքը համարվում է կառավարելի, և ծախսերը կրճատելու անհրաժեշտություն չկա։ Թեև 2026 թվականին այն չի հատի 60%-ի շեմը, սակայն կաճի 2.8 տոկոսային կետով՝ հասնելով ՀՆԱ-ի 53.5%-ին։
Պետական բյուջեի նախագծում նշվում է, որ կառավարությունը կշարունակի պարտքի պորտֆելի բարելավման ջանքերը՝ ապահովելով դրա դիմակայունությունը հնարավոր ցնցումներին, պետական պարտատոմսերի շուկայի զարգացումը, ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացումը և մշտական հասանելիությունը ներքին ու արտաքին ֆինանսական շուկաներին։
Դոլարային արտահայտությամբ՝ Կառավարության պարտքը կհասնի 15.3 մլրդ դոլարի։