Համաշխարհային բանկի վերջին ամփոփագրի համաձայն՝ Հայաստանում 2025 թվականի սեպտեմբերին գրանցված գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 3.7 տոկոս՝ ավելանալով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի նկատմամբ։
Սեպտեմբերի ընթացքում գներն աճել են նաև օգոստոսի համեմատ՝ 0.1 տոկոսով։
Կազմակերպության վերլուծության մեջ նշվում է, որ գնաճի հիմնական գործոններն էին սննդամթերքի և ոչ ոգելից խմիչքների թանկացումը, որոնց գինը տարեկան կտրվածքով բարձրացել է 5.8 տոկոսով։
Աշնան առաջին ամսին գնաճին նպաստել են նաև առողջապահության և տրանսպորտի ոլորտները։ Առողջապահության ծառայությունների գինը աճել է 3.5 տոկոսով, իսկ տրանսպորտի ծառայությունների գինը՝ 4.1 տոկոսով։ Այս երկու ոլորտները միասին կազմում են սպառողական զամբյուղի ընդհանուր ծախսերի 18 տոկոսը։
Հոկտեմբերին նկատվեց մի շարք հիմնական սննդամթերքների գների զգալի աճ։ Թթվասերը թանկացել է 5.6 տոկոսով, կաթնաշոռը՝ 5.2 տոկոսով, մածունը՝ 4.8 տոկոսով, իսկ կաթը՝ 4 տոկոսով։