Նոյեմբերի 27-ին կառավարությունը Երևանի քաղաքապետարանին ավելի քան 3 մլրդ դրամ հատկացրեց՝ բյուջեի ճեղքվածքը փակելու նպատակով։ Այս միջոցները կուղղվեն տրանսպորտային համակարգին, քանի որ կանխատեսվում է, որ տարեսկզբին նախատեսված 21.3 մլրդ դրամից մոտ 5.5 մլրդ դրամով պակաս կհավաքագրվի։
Այս թերի հավաքագրումը հստակ ցույց է տալիս, որ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բոյկոտը լայնամասշտաբ էր։ Սակայն, եթե իշխանությունները գործել ըստ հիմնավորված պլանավորման, այլ ոչ թե ագահության, նման իրավիճակը կանխարգելվեր։
Ավելի ցավալի է այն, որ քաղաքային կառավարումը տապալած և տրանսպորտային համակարգն ապականած անձինք, որոնք արդեն իսկ ունեն բազմաթիվ մեղադրանքներ, հիմա 480 մլն դրամ են հատկացնում նորաստեղծ կազմակերպությանը, որը պետք է զբաղվի Երևանի խցանումների խնդիրը լուծելով։
Այս իրադարձությունների ֆոնին, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ այս եղեկելի տեսարանից հետո հարցը դառնում է՝ «Շուռանե՛ր, ինչքա՞ն գումար է Ձեզ անհրաժեշտ այսքան իջնելու համար»։ Նա կոչ է անում չհամակերպվել այս խայտառակ վիճակի հետ և շարունակել բոյկոտել «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտը։
Աննա Ավետիսյանը նաև նշել է, որ չի ցանկանում մտնել Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ և անդրադառնալ «մեծապատիվ սրբերի» ապօրինություններին ու իրական պղծություններին, ինչպես նաև նրա հարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ համարում է հակասահմանադրական, հակապետական և հակահայկական։